• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Ա. Սարգսյանի հանդիպումը Բուլղարիայի մշակույթի նախարարի հետ

26 սեպտեմբերի, 2017
Դեսպան Ա. Սարգսյանի հանդիպումը Բուլղարիայի մշակույթի նախարարի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 26-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ ԲՀ մշակույթի նորանշանակ նախարար Բոիլ Բանովի հետ:
Շնորհավորելով զրուցակցին բարձր պաշտոնին նշանակվելու առիթով` ՀՀ դեսպանը համոզմունք հայտնեց, որ Սոֆիայում ՀՀ դեսպանության և նախարարության, ինչպես և երկու երկրների մշակույթի գերատեսչությունների միջև ավանդական սերտ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ նաև ապագայում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մշակութային ոլորտում երկկողմ համագործակցության ներկա վիճակի, համաձայնեցված ծրագրերի պատշաճ իրականացման և հետագա փոխգործակցության ակտիվացման հետ առնչվող մի շարք հարցեր: Արձանագրվեց, որ արդեն իսկ պատրաստ է ստորագրման ՀՀ և ԲՀ մշակույթի նախարարությունների միջև 2017-2019թթ. համագործակցության ծրագիրը: Մտքեր փոխանակվեցին դրա ստորագրման եղանակի և ժամկետների վերաբերյալ:
Կարևորելով երկու երկրների հարուստ հնագիտական պատմությունն ու պատմական հուշարձանների պահպանման փորձառությունը՝ կողմերը քննարկեցին Երևանի և Պլովդիվի համալսարանների միջև այս բնագավառում համագործակցության և ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Գոհունակությամբ նշվեց, որ հաջորդ ամիս Երևանում բացվում է բուլղարահայ ականավոր գեղանկարիչ Պետիկ Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ապագայում Հայաստանի գեղանկարիչներից մեկի ցուցանանդեսը կազմակերպել Սոֆիայում:
Քննարկվեց նաև Հայաստանի և Բուլղարիայի թատրոնների միջև կապերի հաստատման և զարգացման հարցը, այդ թվում տիկնիկային թատրոնների միջև:
Նախարար Բ. Բանովը խնդրեց ՀՀ մշակույթի նախարարին փոխանցել պաշտոնապես Բուլղարիա այցելելու իր հրավերը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: