• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ դեսպանը հանդիպեց բուլղարահայ ականավոր մարզիկների հետ

28 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 27-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հրավերով դեսպանություն էին այցելել սպորտի բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող և Բուլղարիայի սպորտային կյանքում ակտիվորեն ներգրավված հայազգի մարզիկներ. ըմբշամարտի աշխարհի և Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը (ներկայումս` ԲՀ ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ), ծանրամարտի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ԲՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Նորայր Նուրիկյանը (ներկայումս` ԲՀ ծանրամարտի ֆեդերացիայի խորհրդի անդամ), բադմինթոնի աշխարհի առաջնությունների բազմակի մեդալակիր Բյուզանդ Կասաբյանը (ներկայումս` ԲՀ բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ բադմինթոնի ֆեդերացիայի պատվավոր նախագահ) և թենիսի Բուլղարիայի բազմակի չեմպիոն և աշխարհի առաջնությունների մեդալակիր Յուլիա Բերբերյանը (ներկայումս` Սոֆիայի „Մալեև“ ակումբի գլխավոր մարզիչ):
Ողջունելով հյուրերին` դեսպան Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստան-Բուլղարիա երկկողմ համագործակցության ակտիվացման պայմաններում կարևորվում է նաև սպորտի բնագավառում փոխգործակցության խորացումը: Այս գործում, անշուշտ, կա անվանի բուլղարահայ մարզիկների ունեցած մեծ փորձի և լայն հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը:
Հյուրերի կողմից ներկայացվեցին մտքեր և կարծիքներ սպորտի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության հաստատման և զարգացման ուղիների և դրան հասնելու միջոցների մասին:
Դեսպան Սարգսյանը նշեց, որ ոլորտում համագործակցության հետագա զարգացման հետ կապված հարցերն ու գործնական առաջարկությունները նպատակահարմար է ընդգրկել երկու երկրների սպորտի նախարարությունների օրակարգում` մշակելով համապատասխան աշխատանքային ծրագրեր:
Հայազգի մարզիկները խոստացան գործուն միջոցներ ձեռնարկել նման աշխատանքային ծրագրերի իրականացման հարցում, ինչը կբարձրացնի երկու երկրների առանձին սպորտաձևերի ազգային ֆեդերացիաների միջև փոխգործակցության արդյունավետությունը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: