• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Սոֆիայում նշվեց Հայաստանից Բուլղարիա «ներմուծված» բադմինթոն մարզաձևի 50-ամյակը

10 հոկտեմբերի, 2017

 Սոֆիայի «Եվրոպա» սպորտային համալիրում մեծ հանդիսությամբ նշվեց Բուլղարիայում բադմինթոն մարզաձևի սկզբնավորման և բադմինթոնի ֆեդերացիայի հիմնադրման 50-ամյակը:
Հրավիրյալների թվում էին Բուլղարիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, այս մարզաձևում համաշխարհային ճանաչում ունեցող, այդ թվում նաև հայազգի վաստակաշատ մարզիկներ: Պատվավոր հյուրերի շարքում էր ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԲՀ բադմինթոնի ֆեդերացիայի հիմնադիր և նախագահ, Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, բադմինթոնի աշխարհի առաջնությունների բազմակի մեդալակիր Բյուզանդ Կասաբյանը:
Նշենք, որ բադմինթոնը որպես մարզաձև Բուլղարիա է «ներմուծվել» 50 տարի առաջ Հայաստանից՝ բուլղարահայ Բյուզանդ Կասաբյանի նախաձեռնությամբ և ջանքերով: Ծանոթանալով Հայաստանում բանդիմթոնին՝ նա որոշել է տարածել այդ մարզաձևն իր հայրենի Բուլղարիայում: 1967 թվականին Պլովդիվ քաղաքում նա կազմակերպել է Բուլղարիայի անդրանիկ առաջնությունը և այդպիսով ստեղծվել է Բուլղարիայի բադմինթոնի ֆեդերացիան:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: