• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Ա. Սարգսյանի հանդիպումը Բուլղարիայի կրթության և գիտության նախարարի հետ

19 հոկտեմբերի, 2017
Դեսպան Ա. Սարգսյանի հանդիպումը Բուլղարիայի  կրթության և գիտության նախարարի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 19-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ ԲՀ կրթության և գիտության նախարար Կրասիմիր Վըլչևի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության և գիտության ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերի, ներկայումս իրականցվող ծրագրերի, ինչպես նաև հետագա փոխգործակցության ակտիվացման հետ կապված հարցեր:
Կողմերն արձանագրեցին, որ պատրաստ է ստորագրման երկու երկրների կրթության և գիտության նախարարությունների միջև համագործակցության հերթական ծրագիրը: Մտքեր փոխանակվեցին դրա ստորագրման եղանակների և ժամկետների վերաբերյալ:
Նշենք, որ այդ ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի Հայաստանի չորս քաղաքացիներ գործուղվում են Բուլղարիա` տեղի բուհերում բարձրագույն կրթություն ստանալու նպատակով:
Դեսպան Սարգսյանը կարևորեց Բուլղարիայում հայագիտության և հայոց լեզվի ուսումնասիրման զարգացման և խորացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում քննարկեց Սոֆիայի “Կլիմենտ Օխրիդսկի” համալսարանի “Հայագիտություն և կովկասագիտություն” բաժնի ուսանողների Հայաստան այցելելու և տարաբնույթ ճանաչողական և ուսումնական ծրագրերին և միջոցառումներին մասնակցելու հնարավորությունը:
Ընդգծելով երկու երկրների հարուստ հնեաբանության ու պատմական հուշարձանների պահպանման փորձառությունը՝ զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Բուլղարիայի համալսարանների միջև այս բնագավառում համագործակցության և ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
ԲՀ նախարարը խոստացավ անդրադառնալ ՀՀ դեսպանի կողմից ներկայացված առաջարկություններին Բուլղարիայի բուհերի ղեկավարների հետ առաջիկայում նախատեսված հանդիպման ժամանակ:
Դեսպան Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց մշտապես ակտիվորեն աջակցելու Սոֆիայում ՀՀ դեսպանության և նախարարության, ինչպես և երկու երկրների կրթության և գիտության գերատեսչությունների ու առանձին բուհերի միջև գոյություն ունեցող ավանդական սերտ հարաբերությունների զարգանան և խորացման գործին:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: