• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Ա. Սարգսյանի հանդիպումը Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարի հետ

23 հոկտեմբերի, 2017
Դեսպան Ա. Սարգսյանի հանդիպումը Բուլղարիայի տրանսպորտի,  տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 23-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ ԲՀ տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի բուլղարական կողմի համանախագահ Իվայլո Մոսկովսկու հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց 2015թ. դեկտեմբերին Սոֆիայում կայացած միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի որոշումների իրականացման ընթացքը: Կարևորվեց համագործակցության խթանմանն ուղղված կոնկրետ քայլերի ձեռնարկման, համապատասխան գերատեսչությունների միջև գործնական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը: Ներկայացվեցին նոր առաջարկություններ` կապված, մասնավորապես, Հայաստանի և Բուլղարիայի մի շարք քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատման և զարգացման հետ:
Նշելով երկու երկրների առևտրատնտեսական փոխանակումների առկա ցուցանիշների ոչ բավարար մակարդակը` հանդիպման մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին ջանքեր գործադրել երկկողմ քաղաքական համագործակցության բարձր մակարդակին այն հասցնելու՝ այդ նպատակին ծառայեցնելով երկրներում առկա մեծ տնտեսական ներուժը:
Քննարկվեց Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթի վերաբացման հարցը: Այս կապակցությամբ, նկատի ունենալով ՀՀ կառավարության որդեգրած “Բաց երկնքի” քաղաքականությունը, ինչպես նաև “5-րդ ազատությունը”, որ տալիս են որոշակի արտոնություններ ավիափոխադրողներին` դեսպան Ա. Սարգսյանն առաջարկեց մեկ անգամ ևս շահագրգիռ քննարկումներ իրականացնել բուլղարական ընկերությունների հետ: Նախարար Ի. Մոսկովսկին խոստացավ մանրամասն ուսումնասիրել հարցն ու ընդունելի որոշումներ գտնել ուղիղ ավիաչվերթի վերաբացման ուղղությամբ:
Կողմերն անդրադարձան երկկողմ իրավապայմանագրային դաշտի բարելավման հարցերին, մասնավորապես՝ տարբեր ոլորտներում դեռևս 1990-ական թվականներին ստորագրված մի շարք երկկողմ փաստաթղթերի թարմացման անհրաժեշտությանը:
Հանդիպման ավարտին մտքեր փոխանակվեցին միջկառավարական հանձնաժողովի Երևանում նախատեսված հերթական նիստի անցկացման հետ կապված հարցերի շուրջ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: