• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Ա. Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բուլղարիայի հին մայրաքաղաք Պլիսկայում մեծ բանաստեղծ Պեյո Յավորովի կիսանդրին բացելու կապակցությամբ

02 նոյեմբերի, 2017
Դեսպան Ա. Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բուլղարիայի հին մայրաքաղաք Պլիսկայում մեծ բանաստեղծ Պեյո Յավորովի կիսանդրին բացելու կապակցությամբ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սիրելի բարեկամնե՜ր,
Ողջունում և շնորհավորում եմ Բուլղարիայի հին մայրաքաղաք Պլիսկայում մեծ բանաստեղծ Պեյո Յավորովի կիսանդրին բացելու կապակցությամբ:
Դժվար է թերագնահատել Պեյո Յավորովի պատմական դերն իր ժողովրդի հոգևոր պատկերի կերտման, ինչպես նաև հայերի և բուլղարացիների միջև բարեկամական կապերի ձևավորման գործում: Նա ոչ միայն բուլղար ժողովրդի ազատագրական պայքարի երգիչն է. գրելով «Հայերը» բանաստեղծությունը, նա մի անձեռակերտ կամուրջ է կառուցել նույն ճակատագրով կապված երկու ժողովուրդների միջև:
Բուլղարական պոեզիայի դասականը լայն ճանաչում ունի նաև Հայաստանում: Դեռևս կես դար առաջ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրվել է նրա հեղինակած «Վիտոշայի փեշերին» ողբերգությունը: Իսկ Երևանի թիվ 131 միջնակարգ դպրոցը հպարտորեն կրում է Պեյո Յավորովի անունը, և մեծ բանաստեղծի հուշարձանը վեր է խոյանում կրթօջախի առջև։
Համոզված եմ, որ այսօր բացված Պեյո Յավորովի կիսանդրին կդառնա Կիրիլիցայի աշխարհի գրողներին հավերժացնող հուշահամալիրի կենտրոնական քանդակներից մեկը:
Իմ գնահատանքի և շնորհակալության խոսքն եմ հղում հայտնի գործարար և բարերար Կարեն Ալեքսանյանին, ում ջանքերով է ստեղծվել Կիրիլիցայի մշակութային համալիրը, ինչպես նաև հայազգի այն բոլոր անհատներին ու կազմակերպություններին, ովքեր իրենց ջանքերն ու միջոցները ներդրեցին հայ-բուլղարական բարեկամության այս նոր խորհրդանիշը կերտելու պատվաբեր գործին:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: