• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայկական ծիրանից պատրաստված կոսմետիկան մտնում է բուլղարական շուկա

03 նոյեմբերի, 2017
Հայկական ծիրանից պատրաստված կոսմետիկան մտնում է բուլղարական շուկա
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. նոյեմբերի 3-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն այցելեց Սոֆիայում կազմակերպված „Բնական և կենսաբանական մթերքներ առողջության և գեղեցկության համար“ խորագրով տոնավաճառ, ուր առաջին անգամ առանձին տաղավարով ներկայացված էր հայկական „Ա.Կ.Լ. Հովհաննիսյան“ ընկերության արտադրության բնական կոսմետիկա ծիրանի, ծիրանի կորիզի և մեղրի էկոլոգիապես մաքուր հումքից և ավանդական բաղադրատոմսերով:
Նշված տեսականին ներկրող բուլղարական „ApricoPro“ ընկերության նախագահ Մարգարիտա Վասիլևան տեղեկացրեց, որ նման ապրանքներ Հայաստանից առաջին անգամ են ներմուծվում Բուլղարիա: Գոհունակությամբ նշելով, որ հայկական արտադրանքը մեծ հետաքրքրություն է առաջացրել հաճախորդների և մասնագետների շրջանում՝ նա, այնուամենայնիվ, արձանագրեց, որ դեռևս պետք է շատ աշխատել, որպեսզի այն գտնի բուլղարական շուկայում իր պատշաճ տեղը: Վասիլևան ավելացրեց, որ առաջիկայում ընկերությունը ծրագրում է հայկական արտադրանքը ներկայացնել նաև Պլովդիվ, Վառնա և Բուրգաս քաղաքներում:
Ողջունելով ընկերության նախաձեռնությունը՝ դեսպան Ա. Սարգսյանը նշեց, որ դեսպանությունը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել Բուլղարիայում հայկական ապրանքների ներկայացման և տարածման գործում: Այս առնչությամբ նա տեղեկացրեց, որ ս.թ. դեկտեմբերի սկզբին Սոֆիայում կազմակերպվում է ամենամյա բարեգործական տոնավաճառ, որին առանձին տաղավարով մասնակցելու է նաև Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը: Դեսպանն առաջարկեց „ApricoPro“ ընկերությանը հայկական այլ ապրանքների հետ մեկտեղ ներկայացնել նաև իր տեսականին: Նախաձեռնությունը շնորհակալությամբ ընդունվեց ընկերության կողմից:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: