• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Արմեն Սարգսյանի հանդիպումը Բուլղարիայի Ստարա Զագորայի մարզպետի հետ

10 նոյեմբերի, 2017
Դեսպան Արմեն Սարգսյանի հանդիպումը  Բուլղարիայի Ստարա Զագորայի մարզպետի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. նոյեմբերի 9-ին ԲՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում էր Բուլղարիայի Ստարա Զագորայի մարզում, ուր հանդիպում ունեցավ մարզպետ Գերգանա Նիկովայի հետ:
Ողջունելով ՀՀ դեսպանին մարզպետը նշեց, որ հոգեհարազատ է ընդունում հայերին և կարևորում է երկու ժողովրդների միջև ավանդական բարեկամական կապերը:
Դեսպան Ա. Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց բուլղար ժողովրդին, ով դար առաջ հանգրվան տվեց ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի: Նա շնորհակալություն հայտնեց նաև մարզի իշխանություններին հայ մշակույթն ու ավանդույթները պահպանելու գործում մեծ օգնություն և օժանդակություն ցուցաբերելու համար:
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան Հայաստանի և Բուլղարիայի միջև առկա սոցիալ-տնտեսական համագործակցության հետ կապված հարցերին: Այս ենթատեքստում քննարկվեց Ստարա Զագորայի մարզի և Հայաստանի մարզերից մեկի միջև բարեկամական կապեր հաստատելու հնարավորությունը: Կարևորվեց, մասնավորապես, մարզերի միջև մշակութային և կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
Մարզպետ Գ. Նիկովան երախտագիտությամբ ընդունեց ներկայացված առաջարկությունը և պատրաստակամություն հայտնեց ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
Նույն օրը երեկոյան դեսպան Ա. Սարգսյանը մասնակցեց „Էթնիկ Բուլղարիա“ կազմակերպության կողմից նախաձեռնած` Բուլղարիայում բնակվող ազգային փոքրամասնությունների ինքնագործ խմբերի «Տարբեր` բայց միասին" կարգախոսը կրող ավանդական փառատոնին, ուր հանդես եկան նաև Պլովդիվից ժամանած երգի և պարի հայկական համույթները:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: