• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանը և Բուլղարիան կակտիվացնեն համագործակցությունը իրավապահ և արտակարգ իրավիճակների բնագավառում

14 նոյեմբերի, 2017
Հայաստանը և Բուլղարիան կակտիվացնեն համագործակցությունը  իրավապահ և արտակարգ իրավիճակների բնագավառում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 14-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ ԲՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Միլկո Բերների հետ:
Գոհունակությամբ նշելով հայ-բուլղարական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը` հանդիպման մասնակիցները կարևորեցին երկու երկրների իրավապահ և արտակարգ իրավիճակների գերատեսչությունների միջև փոխշահավետ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Հաշվի առնելով այդ գերատեսչությունների կառուցվածքային տարբերությունները՝ դեսպան Ա. Սարգսյանն առաջարկեց քննարկել սեյսմիկ պաշտպանության և երկրաշարժերի հետևանքների վերացման, ճգնաժամերի կառավարման, լեռնափրկարարական, հակահրդեհային պայքարի բնագավառներում ՀՀ արտակարգ իրավիճակների և ԲՀ ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները:
Նկատի ունենալով ԲՀ ներքին գործերի նախարարության և ՀՀ ոստիկանության իրավասության ներքո գտնվող նմանատիպ գործառույթների առկայությունը՝ կողմերը քննարկեցին համապատասխան ծառայություների միջև համագարծակցության հաստատման հնարավորությունները: Այս համատեքստում կարևորվեց ինչպես առկա իրավապայմանագրային հիմքերի արդիականացման, այնպես էլ նոր պայմանագրային դաշտի ստեղծման անհրաժեշտությունը:
Դեսպան Ա. Սարգսյանն ու փոխնարար Մ. Բերներն անդրադարձան նաև երկու երկրների միգրացիոն ծառայությունների համագործակցության հնարավորությանը՝ քննարկելով գործնական կապերի հաստատմանն առնչվող հարցեր:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: