• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Սոֆիայում բացվել է բուլղարահայ նկարչի ցուցահանդեսը

28 նոյեմբերի, 2017
Սոֆիայում բացվել է բուլղարահայ նկարչի ցուցահանդեսը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սոֆիայում տեղի ունեցավ բուլղարահայ գեղանկարիչ Գրոնիկա Կավաֆյանի „Հայաստանի հետքերով“ վերտառությամբ ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը:
Միջոցառմանը, որը կազմակերպվել էր ՀԲԸՄ Սոֆիայի գրասենյակի աջակցմամբ, ներկա էին բազմաթիվ արվեստի գործիչներ, հասարակական կազմակերպությունների, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Ընթացիկ տարվա ամռանը, առաջին անգամ այցեցելով Հայաստան և խորը տպավորվելով հայոց բնաշխարհի հեքիաթային գույներով և ձայներով՝ Գ. Կավաֆյանը որոշեց կտավին հանձնել իր տպավորությունները և այսպիսով հանրությանը ներկայացնել իր կողմից բացահայտած հայրենի երկիրը:
Այցելուների մեկնաբանությամբ, նրանք կարծես զգում ու վայելում էին հայկական դուդուկի ձայնն ու ճարտարապետության հնագույն կոթողների վեհությունը, Սևանա լճի բյուրեղյա ջրերն ու հայկական քոչարիի առնական ռիթմերը:
Հետաքրքրական է, որ Գ. Կավաֆյանի ստեղծագործությունները ցուցադրվում են Սոֆիայի „Arena di Serdika“ հյուրանոցային համալիրի մաս կազմող և պետության կողմից խնամքով պահպանվող` Բուլղարիայի հին մայրաքաղաք Սերդիկայի ավերակների ֆոնի վրա, ինչը օտարերկրյա զբոսաշրջիկներին և բուլղար այցելուներին առավել մատչելի է դարձնում Հայաստանը բացահայտելու այս յուրահատուկ ձևը:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ս.թ. դեկտեմբերի 12-ը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: