• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Շառլ Ազնավուրը հանդիպում ունեցավ Սոֆիայի հայ համայնքի հետ

29 նոյեմբերի, 2017

Քառասունամյա ընդմիջումից հետո Սոֆիա է այցելել աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը: Ի պատիվ մեծ հայի Բուլղարիայում ՀՀ դեսպանության կողմից նոյեմբերի 29-ին կազմակերպվեց ընդունելիություն՝ Բուլղարիայում հավատարմագրված ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ երկրների դեսպանների, հայ համայնքային կառույցների ղեկավարների, հայտնի հասարակական և քաղաքական գործիչների, լրագրողների մասնակցությամբ:
Ողջույնի խոսքով հանդես եկան Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Ֆրանսիայի դեսպան Էրիկ Լյոբեդելը, ՙՙՅունիքրեդիթ՚՚ բանկի տնօրեն Լեվոն Համբարձումյանը: Շառլ Ազնավուրը պատասխանեց ներկաների հարցերին, դրվակներ պատմեց իր հարուստ ստեղծագործական կյանքից:
Սոֆիայում գտնվելու ընթացքում Շառլ Ազնավուրը հարցազրույցներ տվեց բուլղարական առաջատար հեռուստաընկերություններին և լրատվամիջոցներին, մասնակցեց ՙՙՍլավի շոու՚՚ հեռուստատեսային շոու-ծրագրին:
Նոյեմբերի 30-ին Սոֆիայի մարզահամերգային համալիրում տեղի կունենա Ազնավուրի մենահամերգը: Վերջին անգամ մեծանուն երգիչը այստեղ ելույթ էր ունեցել շուրջ քառասուն տարի առաջ՝ 1978 թվականի դեկտեմբերին: Բուլղար հասարակությունը և հատկապես հայ համայնքը մեծ ոգևորությամբ են սպասում այս պատմական տոնական իրադարձությանը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: