• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԵՄ-ում Բուլղարիայի նախագահությունը ստանձնելուն նվիրված համերգին հնչեց Արամ Խաչատրյանի երաժշտությունը

11 հունվարի, 2018

Բուլղարիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ե. Զախարիևայի բարձր հովանու ներքո ս.թ. հունվարի 10-ին Սոֆիայում կայացավ “Europe to Music” դասական երաժշտության համերգ, որը կազմակերպվել էր ԵՄ Խորհրդում ԲՀ նախագահությունը ստանձնելուն նվիրված միջոցառումների շրջանակներում:

Համերգի ընթացքում Բուլղարիայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Ռուսաստանը և եվրոպական մի շարք այլ երկրներ ներկայացնող դասականների գոհարները: Դրանց թվում էր նաև Արամ Խաչատրյանի “Գայանե” բալետի “Սուսերով պարը”: Անզուգական երաժշտության ներքո դահլիճի էկրանին ցուցադրվեցին Հայաստանի պատմամշակութային ժառանգության կոթողների և հայոց բնաշխարհի գեղատեսիլ վայրերի պատկերները:

ՙՙԵրաժշտությունը միավորող ուժ է՚՚ խորագրով համերգի կազմակերպիչներն առանձնահատուկ նշանակություն են տալիս Եվրոպայի մշակութային ժառանգության պահպանմանն ու հաջորդ սերունդներին դրա փոխանցմանը, ինչպես նաև այդ գործում եվրոպական աշխարհամասում բնակվող ժողովուրդների կարևոր առաքելությանը:

Նշենք, որ Հայաստանը մեր տարածաշրջանի միակ երկիրն էր, որին ներկայացնող և համաշխարհային համբավ ունեցող կոմպոզիտորի ստեղծագործութնունն ընդգրկված էր վերը նշված միջոցառման ծրագրում:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: