• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Սոֆիայում տրվեց ԵՄ Խորհրդում Բուլղարիայի նախագահության պաշտոնական մեկնարկը

12 հունվարի, 2018

Ս. թ. հունվարի 11-ին Սոֆիայում տեղի ունեցավ ԵՄ Խորհրդում Բուլղարիայի նախագահության պաշտոնական մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությունը:

Օրվա առիթով Բուլղարիայի մայրաքաղաքում էին գտնվում Եվրոպական խորհրդարանի նախագահ Ա. Տայանին, Եվրոպական խորհրդի նախագահ Դ. Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժ.-Կ. Յունկերը, ԵՀ հանձնակատարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և հյուրեր:

Արարողության մասնակիցներին ողջունեցին ԲՀ նախագահ Ռ. Ռադևն ու վարչապետ Բ. Բորիսովը, ելույթներով հանդես եկան ԵՄ Խորհրդում ԲՀ նախագահության հարցերով նախարար, փոխվարչապետ Լ. Պավլովան և ԵՄ օրենսդիր և գործադիր կառույցների ղեկավարները: Ելույթների հիմնական պատգամն էր նախագահության կարգախոսը արտահայտող՝ “Միասին՝ մենք ուժեղ ենք” լոգոն:

Ընդգծելով Եվրոպայի ընդհանուր անվտանգության, ինչպես նաև կրթության ոլորտներում ներդրումների կարևորությունը՝ ԲՀ նախագահ Ռ. Ռադևը հույս հայտնեց, որ իր երկիրը կարող է և կանի ամեն ինչ Եվրոպայի ապագայի համար:

Վարչապետ Բ. Բորիսովն անդրադարձավ երկրի տնտեսության առաջնային բնագավառներում արագ զարգացման, տարածաշրջանային համագործակցության, պաշտպանության և միգրացիայի խնդիրների հետ կապված հարցեին՝ նշելով, որ “յուրաքանչյուր քաղաքացի իր վրա պետք է զգա ԵՄ-ում երկրի անդամակցության առավելությունները”:
Հանդիսավոր արարողությանը մասնակցեց Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: