• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Պեյո Յավորովի օրեր Բուլղարիայում

15 հունվարի, 2018

Հունվարի 12-15-ը Բուլղարիայում անցկացվում են տոնական հանդիսություններ՝ նվիրված բուլղար մեծ բանաստեղծ Պեյո Յավորովի ծննդյան 140-ամյակին:

Սոֆիայի Բուլղարական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Պ. Յավորովին նվիրված՝ “Ես չեմ ապրում՝ այրվում եմ” վերտառությամբ նոր գրքի շնորհանդեսը, որին, բացի բուլղար հայտնի գրողներից և գրականության ու արվեստի գործիչներից, մասնակցեցին ճանաչված գրականագետներ Սերբիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից: Հայաստանը ներկայացնում էին և ելույթներով հանդես եկան ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտնյանը և “Ծիծեռնակ” մանկական ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծ և մանկագիր Անուշ Վարդանյանը:

Միջոցառմանը մասնակցեց և ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Հանդիսություններին իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին Սոֆիայի հայ համայնքի ներկայացուցիչները:

“Ես չեմ ապրում՝ այրվում եմ” ժողովածույում զետեղված են բուլղար մեծ բանաստեղծի ստեղծագործությունների 13 լեզուներով թարգմանությունները, որոնց շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում “Арменци” (Հայերը) ճանաչված բանաստեղծությունն ու դրա հայերեն թարգմանությունները՝ կատարված Գևորգ Էմինի, Սիլվա Կապուտիկյանի և Համո Սահյանի կողմից, ինչպես նաև Գուրգեն Բարենցի կողմից կատարված ռուսերեն թարգմանությունը: Գիրքը ներառում է նաև Էդվարդ Միլիտնյանի ներածական խոսքը և “Հայերը” բանաստեղծության մասին Գ. Բարենցի պատմական ակնարկը:

Օրվա առիթով դեսպան Ա. Սարգսյանը Բուլղարիայի գրողնեի միության “Словото днес” պարբերականին տվեց ծավալուն հարցազրույց, որը առաջիկայում կտպագրվի Պեյո Յավորովին նվիրված հոբելյանական համարում:

Յավորովյան հանդիսությունները շարունակվեցին հունվարի 13-ին և 14-ին մեծ բանաստեղծի ծննդավայրում՝ Չիրպան քաղաքում: Պ. Յավորովի տուն-թանգարանի բակում տեղադրված կիսանդրու մոտ Է. Միլիտոնյանի կողմից վառված խորհրդանշական անմար կրակը ջահերով տեղափոխվեց դեպի քաղաքի կենտրոնական հրապարակ, ուր տեղադրված է բանաստեղծի բրոնզաձույլ հուշարձանը: Այստեղ կայացած բազմամարդ հանդիսավոր արարողությանը մասնակցեց և ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայի փոխնախագահ Իլիյանա Յոտովան: Դեսպան Ա. Սարգսյանը ծաղկեպսակ զետեղեց հուշարձանին: Մասնակիցների թվում էին Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Ե. Ուզունյանը, ինչպես նաև Պլովդիվից հատուկ այս առիթով ժամանած հայ համայնքային և սկաուտական կազմակերպությունների անդամները: Արարողության ավարտին տեղի ունեցավ հանդիսավոր նիստ և տոնական համերգ: Հաջորդ օրը հայկական պատվիրակությունը մասնակցեց մեծ բանաստեծին նվիրված գիտաժողովին, ընթերցումներին և ցուցահանդեսներին:

Հանդիսությունները շարունակվեցին հունվարի 15-ին Պլովդիվի հայ համայնքի կողմից կազմակերպված առանձին ծրագրով:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: