• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Մանկապատանեկան նկարչական VIII-րդ մրցույթ-փառատոն

30 հունվարի, 2018

Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2018թ. ընթացքում կազմակերպում է «Հայոց աշխարհի մայրաքաղաքները» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական VIII-րդ մրցույթ-փառատոնը՝ նվիրված Երևանի 2800-ամյակին:

Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը կոչ է անում երկրի բոլոր համայնքային կազմակերպություններին, կառույցներին, կրթօջախներին և շահագրգիռ անհատներին՝ աջակցել և նպաստել հայ մանուկների և երիտասարդների ակտիվ մասնակցությանը համահայկական այս հետաքրքիր միջոցառմանը:


ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Գեղագիտության ազգային կենտրոն

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ»
Համահայկական մանկապատանեկան նկարչական
VIII մրցույթ-փառատոնի


Համահայկական մանկապատանեկան նկարչական VIII մրցույթ-փառատոնը նվիրվում է Երևանի 2800-ամյակին և Հայաստանի պատմական մայրաքաղաքներին:

Մրցույթ-փառատոնն առաջարկում է լայն անդրադարձ կատարել Հայկական լեռնաշխարհի տարբեր դարաշրջանների մայրաքաղաքներին:

Պատմությունը պահպանել է մայրաքաղաքների կառուցման, գոյության ծաղկման և անկման բազմաթիվ գունագեղ պատկերներ: Մայրաքաղաքներն ուրույն տեղ են գրավել գրականության, երգ-երաժշտության, ժողովրդական բանահյուսության մեջ: Ե՛վ պատմական մայրաքաղաքները, և՛ ներկայիս Երևանը հայտնի են իրենց ճարտարապետությամբ, այնտեղ ապրում և գործում էին ականավոր պատմական, գրական, գիտական դեմքեր: Ուստի մասնակիցները կարող են գեղագիտական անդրադարձ կատարել պատմական բոլոր դրվագներին, արվեստի կոթողներին, գործիչներին, ընդունելի է բանաստեղծների և գրողների ստեղծագործություններում ստեղծված պատկերների ներկայացումը, պատմական և տարածական զուգակցումները:

Փառատոնում հատուկ տեղ կունենան նաև ապագա երևակայական Երևանի պատկերները:

Խրախուսվում են նախագծային աշխատանքները:

Մրցույթ-փառատոնի մասնակիցները

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել երկու տարիքային խմբեր.

• 6-13
• 14-18:

Մրցույթ-փառատոնի անցկացման կարգը

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով:

Առաջին փուլում աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` մինչև 2018 թ. հունիսի 15-ը: Մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրվում են լավագույն աշխատանքները` ցուցահանդես(ներ)ի կազմակերպման և կատալոգի տպագրման համար:

Երկրորդ փուլում մասնակիցները ներկայացնում են իրենց աշխատանքների բնօրինակները` ցուցադրման համար: Ցուցահանդեսին ներկայացված նկարների հեղինակներից կընտրվեն հիմնական և խրախուսական մրցանակակիրները:

Ստեղծագործությունների գնահատման հիմքերը

Աշխատանքների գնահատման ընթացքում նախապատվությունը տրվելու է տեխնիկական և բովանդակային պահանջների համապատասխանությանը, գաղափարի գեղարվեստական կատարման յուրօրինակությանը և որակին, պատմական կամ պատմամշակութային նյութի իմացությանը:

Նկարները պետք է լինեն A2 (420x594մմ) կամ A3 (297x420մմ) չափի: Նշված չափերին չհամապատասխանող աշխատանքները մերժվելու են: Չափսերի մասին տեղեկություն չուղարկած հայտերը չեն դիտվելու:

Աշխատանքները կարող են կատարվել կերպարվեստի ցանկացած ճյուղի միջոցով (գրաֆիկա, գեղանկարչություն, քանդակ, խեցեգործություն, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն), ցանկացած նկարչական նյութով (ջրաներկ, գուաշ, ակրիլ, ածուխ, պաստել, կավ, տեքստիլ, մետաղ, փայտ և այլն):

Ստեղծագործությունների ներկայացման պայմանները

Առաջին փուլում աշխատանքների պատկերները PDF կամ JPG ձևաչափով ուղարկվում են Գեղագիտության ազգային կենտրոնի կողմից սպասարկվող nkarchakan@gmail.com էլեկտրոնային հասցեյին մինչև 2018 թ. hունիսի 15-ը ներառյալ:

Պատկերների մեծ քանակի և ծավալի դեպքում ցանկալի է դրանք ուղարկել ոչ թե կցելով նամակին, այլ տեղադրելով որևէ առցանց ալբոմում (օրինակ` GoogleDrive, Picassa, 4shared.com և այլ):

Առաջին փուլում պատկերը ուղարկելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարտադիր կանոնները.
1. PDF կամ JPG ֆայլերը ունենան նկարի հեղինակի ազգանունը և անունը` որպես ֆայլի անվանում,
2. էլեկտրոնային նամակում նշված լինի ստեղծագործության անվանումը, չափը և տեխնիկան, հեղինակի անուն, ազգանունը, բնակության երկիրը, քաղաքը, տարիքը և կրթական հաստատությունը (այն դեպքում, եթե նկարը ներկայացվում է ոչ թե անհատի, այլ որևէ կրթօջախի կողմից) և կապի միջոց` էլ. հասցե, հեռախոսահամար, հասցե:
3. նկարչություն դասավանդող մանկավարժի անուն, ազգանունը:
Նույն տեղեկությունները պետք է լինեն նաև փակցված ստեղծագործության վրա ետևի մասում` բնօրինակը երկրորդ փուլին ներկայացնելու ժամանակ:

Երկրորդ փուլում ընտրված աշխատանքների բնօրինակները մինչև սեպտեմբերի 1-ը փոստով կամ առձեռն պետք է փոխանցվեն Գեղագիտության ազգային կենտրոնին.
National Centre of Aesthetics, Children's art museum, Abovyan 13, Yerevan, 0001, Armenia Yerevan,

0001, Երևան, Աբովյանի 13, Գեղագիտության ազգային կենտրոն, Մանկական ստեղծագործության թանգարան

Ծրարի վրա պետք է լինի «HAMAHAYKAKAN NKARCHAKAN MRTSUYT» նշումը:

Պարգևները՝
Մրցույթ-փառատոնի առաջին փուլի բոլոր հաղթողները կստանան ցուցահանդեսի պատկերագիրքը (կատալոգ):
Երկրորդ փուլում հաղթողները կստանան ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրեր և շնորհակալագրեր:

Մրցույթ-փառատոնի ժամանակացույցը
N Գործողություն/աշխատանք
Ժամկետ
1.
Առաջին փուլում աշխատանքների ներկայացման վերջնաժամկետ 2018թ. hունիսի 15
2. Առաջին փուլի արդյունքների ամփոփում 2018թ. հուլիսի 15
3. Երկրորդ փուլի աշխատանքների բնօրինակների ներկայացման վերջնաժամկետ 2018թ. սեպտեմբերի 1
4. Ցուցահանդես(ներ)ի կազմակերպում առաջին՝ 2018թ. հոկտեմբերին
5. Հաղթողների հայտարարում, պարգևատրում և փակման արարողություն 2018թ. դեկտեմբեր (պայմանական)

Հավելյալ հարցերով կարելի է դիմել.

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.
հեռ. +374 10 58-13-91
ֆ‎աքս. +374 10 52-73-43
Էլ.փոստ. spyurq@yahoo.com
Կայքէջ. www.edu.am
Էջ Facebook-ում. «Սփյուռքի բաժին ՀՀ կրթգիտնախ»

Գեղագիտության ազգային կենտրոն.
հեռ. +374 99 73-18-26 Եվա Խաչատրյան
Էլ.փոստ. nkarchakan@gmail.com
Կայքէջ. www.nca.am
Էջ Facebook-ում. «National Center of Aesthetics»

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: