• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Արի տուն» ծրագիր

31 հունվարի, 2018

Հարգելի՜ հայրենակիցներ,

Ս.թ. հունիսի 17-ից օգոստոսի 25-ը Հայաստանում արդեն 10-րդ անգամ կազմակերպվելու է ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը:

Ծրագրում, որն իրականացվելու է 8 փուլերով (յուրաքանչյուր փուլը՝ 14 օր, որից 9 օրը՝ հյուրընկալող ընտանիքում, 4 օրը՝ ճամբարում), կարող են մասնակցել նախկինում նույն ծրագրին չմասնակցած 13-17 տարեկան սփյուռքահայ երիտասարդներ:

Մասնակիցները, ցանկության դեպքում, ծրագրի ընթացքում հնարավորություն կունենան ապրելու նաև իրենց բարեկամի, ընկերոջ կամ հարազատի տանը:

Ծրագրում մասնակցողների համար ՀՀ սփյուռքի նախարարությունը կապահովի.

1. օդանավակայանում դիմավորումն ու ճանապարհումը,
2. կացարանը և սնունդը,
3. այցելություններն ու շրջայցերը Հայաստանի բազմաթիվ տեսարժան վայրեր, թանգարաններ,
4. հայոց լեզվի դասընթացների կազմակերպումը,
5. ազգային երգի ու պարի դասընթացների կազմակերպումը:
Շրջայցերի ժամանակ անվտանգությունն ապահովելու նպատակով երեխաներին ուղեկցելու են բժիշկ և ոստիկանական անձնակազմ:

Ծրագրում մասնակցելն անվճար է. մասնակիցները հոգում են միայն իրենց ճանապարհածախսը (ինքնաթիռի ուղևորատոմս):

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ http://aritun.am/application/ կայքից :

Հայտադիումները կարելի է ներկայացնել europedep@gmail.com էլ. փոստով:

Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը կոչ է անում բուլղարահայ համայնքի 13-17 տարեկան երիտասարդներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին և այցելել Մայր Հայրենիք:

Միաժամանակ խնդրում ենք երկրի բոլոր համայնքային կազմակերպություններին, կառույցներին, կրթօջախներին և շահագրգիռ անհատներին՝ աջակցել և նպաստել հայ երիտասարդների մասնակցությանը համահայկական այս հետաքրքիր միջոցառմանը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: