• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Իմ Հայաստան» համահայկական IV փառատոն

19 փետրվարի, 2018

Բուլղարիայի հայ համայնքային մշակութային կազմակերպություններին և կառույցներին

Հարգելի՜ հայրենակիցներ,

Ս.թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, անց է կացվելու «Իմ Հայաստան» համահայկական IV փառատոնը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին:

Փառատոնի նպատակն է աջակցել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի ամրապնդմանը և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը, հայրենիքի և սփյուռքի ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, նոր նախագծերի մշակմանը:

Փառատոնը կընթանա հետևյալ ուղղություններով.

1. Պարարվեստի օրեր՝ հուլիսի 10-20-ը,
2. Երգչախմբային արվեստի օրեր՝ հուլիսի 25-30-ը,
3. Անհայտ կատարողների ելույթներ՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին,
4. Ասմունքի համահայկական փառատոն Շուշիում՝ հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը,
5. Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն՝ սեպտեմբերի 21-ից 25-ը,
6. Հայ երգի օր՝ սեպտեմբերի 26-ին:

Փառատոնին կարող են մասնակցել Սփյուռքի համայնքների պարային համույթներ, երգչախմբեր, նվագախմբեր և անհատ կատարողներ:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում են համերգներ Երևանում, ՀՀ մարզերում և Արցախում, էքսկուրսիաներ Հայաստանի տեսարժան վայրերում, վարպետության դասընթացներ պարուսույցների և խմբավարների համար:

Հայտերը կընդունվեն մինչև ս.թ. մայիսի 1-ը:

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնին մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ http://imhayastan.am կայքից, որտեղ տեղադրված են փառատոնի մասին տեղեկատվությունն ու մասնակցության պայմանները, հայտերի և գրանցման թերթիկների ձևերը նաև անգլերեն, ռուսերեն և արևմտահայերեն լեզուներով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել փառատոնի աշխատակազմի գրասենյակ (հասցե՝ Երևան, Վազգեն Սարգսյան 3, հեռ.՝ +37410 585601-702, +37411 730721, էլ. փոստ՝ imhayastan.paraton@yahoo.com, office@imhayastan.am):

Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը կոչ է անում բուլղարահայ համայնքի մշակույթի գործիչներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել փառատոնին:

Բուլղարիայի Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետության դեսպանություն
Սոֆիա

19 փետրվարի 2018թ.
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: