• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Չորրորդ համահայկական բնագիտական օլիմպիադա

03 ապրիլի, 2018

Հաևգելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2018 թվականի հուլիսի 12-ից 16-ը կազմակերպում է դպրոցականների չորրորդ համահայկական բնագիտական օլիմպիադան` ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից:

Օլիմպիադայի նպատակն է ազգային հենքի վրա համախմբել հայ երիտասարդներին, ներգրավել նաև հայերենին չտիրապետող երիտասարդների համար իրականացվող ծրագրերում, խրախուսել բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաև օժանդակել առողջ մրցակցության պայմաններում գիտելիքների ու ստեղծագործական կարողությունների դրսևորմանը, նպաստել առավել շնորհալի երիտասարդների հայտնաբերմանը Սփյուռքում և Հայաստանում:

Օլիմպիադային կարող են մասնակցել ավագ դպրոցների (բարձր դասարանների) սաներ հանդիսացող 15-ից 18 տարեկան պատանիներ և երիտասարդներ: Մրցույթներն անցկացվելու են մեկ տարիքային խմբի համար: Մասնակիցները կարող են լինել հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում` միօրյա) սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ պատանիներ:

Օլիմպիադան ընդգրկում է հարցեր ֆիզիկայից և մաթեմատիկայից: Սփյուռքից մասնակիցները կարող են հայտագրվել և մրցել կա՛մ վերը նշված առարկայական ոլորտներից մեկում, կա՛մ երկու առարկաների շրջանակում: Հայաստանի մասնակիցների համար մասնակցությունը թե՛ ֆիզիկայի և թե՛ մաթեմատիկայի մրցույթներին պարտադիր է:

Օլիմպիադայի աշխատանքային լեզուն հայերենն է: Անհրաժեշտության դեպքում առաջադրանքներն օլիմպիադայի կազմակերպիչների կողմից կարող են ներկայացվել ռուսերեն և անգլերեն լեզուներով: Այլ լեզուների պարագայում` առաջադրանքների թարգմանությունն իրականացվում է պատվիրակության ղեկավարի կամ ուղեկցողի կողմից:

Ֆիզիկայի օլիմպիադան անցկացվելու է երկու գրավոր փուլով՝ տեսական և փորձարարական։ Հաղթող են ճանաչվելու երկու փուլերում առավելագույն միավորներ վաստակած մասնակիցները: Մաթեմատիկայի օլիմպիադան անցկաացվելու է մեկ գրավոր փուլով: Բնագիտական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են առաջին կարգի 2, երկրոդ՝ 4 և երրորդ՝ 6 դիպլոմներ և մրցանակներ: Տրվելու են նաև ՀՀ ԿԳՆ շնորհակալագրեր և պատվոգրեր։

Հայաստանում գտնվելու ընթացքում պատվիրակների համար նախատեսված են նաև տարաբնույթ մշակութային, ուսուցողական և ժամանցային միջոցառումներ:

Օլիմպիադային համահայկական բնույթ հաղորդելու համար հայցում և ակնկալում ենք հայկական համայնքների, ազգային-հասարակական հաստատությունների և կազմակերպությունների, Թեմական և կրթական խորհուրդների հատուկ ուշադրությունն ու աջակցությունը: Ուրախ կլինենք բոլոր հայկական կրթօջախների ակտիվ մասնակցության համար:

Հնարավորության դեպքում՝ ցանկալի է օլիմպիադայի մասնակիցների միացյալ պատվիրակություն (խումբ) ձևավորել ըստ երկրի կամ բնակավայրի` առավել բանիմաց թեկնածուների ընտրության և ներկայացուցիչներ ուղարկելու խնդիրը համակարգելու համար: Պատվիրակությունը (խումբը) պետք է ունենա ղեկավար և մասնակիցների թվակազմի համեմատ ուղեկցող(ներ)` մինչև 10 պատանու համար 1 ուղեկցող համամասնությամբ: Պատվիրակության (խմբի) ղեկավարն իր նախընտրությամբ Երևանում կարող է համալրել համապատասխան մրցութային հանձնաժողովի կազմը:

Օլիմպիադայի ընթացքում մասնակիցների և ուղեկցողների կեցության, սննդի և շրջագայության ծախսերը ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:

Մասնակցության հայտերը պետք է լրացնեն պատվիրակությունների (խմբերի) ղեկավարները և ՀՀ կրթության և գիտության նախարարություն փոխանցեն մինչև 2018 թվականի հունիսի 1-ը ներառյալ: Իսկ մինչև հունիսի 22-ը հարկավոր է ուղարկել վերջնական հաստատում պատվիրակության կազմի և թվաքանակի վերաբերյալ` աշխատանքները պատշաճորեն կազմակերպելու նպատակով:

Ղեկավար(ներ)ն իրականացնում է(են) սաների նախապատրաստումն օլիմպիադային և պատասխանատու է(են) այլ ընթացիկ մասնագիտական խնդիրների համար պատվիրկության այցը Հայաստան նախապատրաստելու փուլում և Հայաստանում գտնվելու ընթացքում: Հաղորդակցման լեզուն հայերենն է:

Հավելյալ հարցերով կարելի է դիմել ԲՀ-ում ՀՀ դեսպանությանը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն՝ Սփյուռքի հետ կապերի բաժին.
հեռ. +374 10 58-13-91
Էլ.փոստ. spyurq@yahoo.com, info@edu.am
Կայքէջ. www.edu.am 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: