• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Մայիսի 9-ին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում

10 մայիսի, 2018

Մայիսի 9-ին Բուլղարիայի մի շարք քաղաքներում տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձին: Միջոցռումների մեծ մասը նախաձեռնվել էին Բուլղարիայում ՌԴ դեսպանության և ռուսամետ տարաբնույթ բուլղարական կազմակերպությունների կողմից:

Սոֆիայում և Պլովդիվում կազմակերպված տոնական հանդիսություններին մասնակցեց Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: ՀՀ դեսպանության անունից ծաղկեպսակներ զետեղվեցին Սոֆիայի կենտրոնում գտնվող Սովետական բանակի հուշարձանին, ապա Անհայտ զինվորի գերեզմանին: Օրվա երկրորդ կեսին դեսպան Սարգսյանն այցելեց Պլովդիվ քաղաք, ուր ծաղկեպսակ զետեղեց հայտնի “Ալյոշա” հուշարձանին:

Տոնական միջոցառումների մասնակիցների թվում էին պատերազմի վետերաններ, տարբեր երկրների հասարակական կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Ռուս և բուլղար կատարողների և դպրոցականների կողմից հնչեցվեցին պատերազմական թեմատիկային նվիրված երգեր և բանաստեղծություններ:

Սոֆիայում, ինչպես նաև Բուլղարիայի մի շարք այլ քաղաքներում կազմակերպված տոնակատարությունների շրջանակներում տեղի ունեցան “Անմահ գունդ” անվանումը կրող երթեր:

Օրվա առիթով միջոցառումներն ավարտվեցին տոնական համերգային ծրագրով:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: