• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բուլղարիայում տեղի ունեցավ ոչխարաբուծության միջազգային հավաք-տոնավաճառ

14 մայիսի, 2018

Մայիսի 11-13-ը ԵՄ Խորհրդում Բուլղարիայի նախագահության միջոցառումների շրջանակներում, Բուլղարիայի գյուղատնտեսության և մթերքի նախարարության և Բուլղարիայի ազգային ոչխարաբուծության ասոցիացիայի նախաձեռնությամբ Վելիկո Տըրնովո քաղաքում անցկացվեց ոչխարաբուծության 7-րդ ազգային հավաք-տոնավաճառը, որին մասնակցելու համար ժամանել էին 18 երկրներից մի քանի տասնյակ ընկերություների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ ժողովրդական ինքնագործ խմբեր, հազարավոր այցելուներ Բուլղարիայի տարբեր բնակավայրերից և բազմաթիվ զբոսաշրջիկներ:

Եվրոպական մշակութային ժառանգության տարվա մաս կազմող այս հավաքի շրջանակներում կազմակերպվեցին աշխատանքային քննարկումներ, բազմակողմ և երկկողմ հանդիպումներ, որոնց ընթացքում ներկայացվեցին ոչխարաբուծության բնագավառում կիրառվող գյուղատնտեսական և արդյունաբերական նորույթներ, սարքավորումներ, հովվության նյութական և ոչ նյութական ժառանգության նմուշներ: Ամբողջ տոնավաճառի ընթացքում այցելուներին էին առաջարկվում ոչխարաբուծության տարատեսակ արտադրանք, զուգահեռ ելույթ էին ունենում մի շարք երկրներից և Բուլղարիայի տարբեր շրջաններից ժամանած ազգային երքի ու պարի համույթներ:

Հավաքի աշխատանքներին մասնակցեց Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Նա ներկայացրեց Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հեռանկարներն ու առաջնայնությունները, անդրադարձ կատարեց ոչխարաբուծության դարավոր ավանդույթներին, խոսեց այս բնագավառում իրականացվող ծրագրերի, Հայաստանում ստեղծված շահավետ ներդրումային միջավայրի մասին: Նկատի ունենալով հայկական ոչխարաբուծության ավանդույթներն ու փորձը՝ կազմակերպիչները շեշտեցին հետագայում նման միջոցառումներին Հայաստանի ներկայացուցիչների, այդ թվում կաթնատու ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող ընկերությունների մասնակցության կարևորությունը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: