• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայկական ավանդական խոհանոցը ներկայացվեց Բուլղարիայում

15 մայիսի, 2018

Ս.թ. մայիսի 11-15-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կազմակերպվել և գործում է “Էթնոխոհանոց անիվների վրա” խոհարարական արվեստին նվիրված տոնավաճառը: “Հացը՝ սուրբ սննդամթերք է և աշխարհի ժողովուրդների հիմնական սնունդը” խորագիրը կրող այս միջոցառմանը, որը կազմակերպվել է Պլովդիվում գործող “Միասին” հիմնադրամի նախաձեռնությամբ, ներկայացված են իտալական, ռուսական, հայկական, հրեական և թուրքական հացատեսակներն ու այդ երկրների ավանդական խոհանոցների բազմաթիվ այլ նմուշներ:

Մայիսի 13-ին տոնավաճառում հայկական ավանդական խոհանոցի օրն էր, որի բացման արարողությանը մասնակցեց Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Պլովդիվի Հայ մշակութային տեղեկատվական կենտրոնի հիմնադիր և “Միասին” հիմնադրամի անդամ Աղավնի Գևորգյանը ներկայացրեց հայկական տաղավարի առանցքը հանդիսացող հայկական լավաշը՝ նշելով, որ այն ունի 3000 տարվա պատմություն և 2014թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Ներկայացվեցին նաև հայկական քաղցրավենիքն ու աղցանը, ղարաբաղյան ավանդական ժենգյալով հացն ու չորացրած մրգերով հատուկ փլավը, ձավարով ՙՙանուշ ապուրը՚՚:

Պլովդիվի “Երևան” պարային համույթը կատարեց թատերականացված Հարսանեկան պարը, որը ներկայացնում էր մի շարք հայկական ավանդույթներ, այդ թվում հայկական խորովածով պարը, լավաշն ուսերին և ափսեներ կոտրելով նորապսկաների պարը:

Տոնավաճառի բազմաթիվ այցելուներ հնարավորություն ունեցան համտեսելու հայկական խորովածը, ղարաբաղյան ժենգյալով հացը, բազմաթիվ այլ ուտեստներ ու քաղցրավենիք: Միջոցառման ամբողջ ընթացքում հնչում էր հայկական երաժշտություն:

Նշենք, որ հայկական խոհանոցի նկատմամբ հետաքրքրությունը չափազանց մեծ էր. տաղավարների մոտ այցելուների երկար հերթեր էին գոյացել: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: