• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունեց հայ պատանի երաժիշտներին

18 մայիսի, 2018

Մայիսի 18-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց Հայաստանից ժամանած ՙՙՆոր անուններ՚՚ ծրագրի հաղթող չորս պատանի կատարողների, ովքեր մայիսի 20-ին և 21-ին Սոֆիայում և Պլովդիվում հանդես կգան Հայաստանի Հանրապետության հիմնադրման հարյուրամյա հոբելյանին նվիրված համերգներով:

Ողջունելով հյուրերին՝ դեսպան Արմեն Սարգսյանը բարձր գնահատեց տարբեր երկրներում հանդես եկող պատանի կատարողների հայանպաստ գործունեությունը՝ մաղթելով նրանց նորանոր հաջողություններ ստեղծագործական կյանքում:

Մայիսի 20-ին Սոֆիայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայանալիք ՙՙՀայաստանի և Բուլղարիայի նոր անուններ՚՚ խորագիրը կրող համերգը, որին մասնակցում են նաև բուլղարացի պատանի երաժիշտները, տեղի կունենա անվանի բուլղարահայ դիրիժոր Պետրոս Փափազյանի ղեկավարած ՀԲԸՄ կամերային նվագախմբի նվագակցությամբ: Հայաստանի դեսպանության հովանու ներքո կազմակերպված այս համերգի ծրագրում ներառված են ինչպես հայ, այնպես էլ բուլղարացի և արտասահմանյան կոմպոզիտորների մի շարք ստեղծագործություններ:

Համերգների կազմակերպիչներն են ՀԲԸՄ Սոֆիա մասնաճյուղը և Պլովդիվի հայկական մշակութային տեղեկատվական կենտրոնը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: