• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ Բուլղարիայում

21 մայիսի, 2018
 

Մայիսի 20-ին Սոֆիայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում կազմակերպեց ՙՙՀայաստանի և Բուլղարիայի նոր անուններ՚՚ խորագիրը կրող համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության 100-ամյակին:

Համերգին, որ կազմակերպվել էր ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղի կողմից Հայաստանի դեսպանության հովանու ներքո, ելույթ ունեցան հայ և բուլղարացի պատանի երաժիշտներ: Հատուկ այս նպատակով Հայաստանից ժամանել էին երգիչներ Անի Մարգարյանը և Նարեկ Սահակյանը, ջութակահար Ասյա Անիսիմովան և սակսոֆոնահար Ալեքսանդր Ավետիսյանը: Անվանի բուլղարահայ դիրիժոր Պետրոս Փափազյանի ղեկավարած ՀԲԸՄ կամերային նվագախմբի նվագակցությամբ հնչեցին ինչպես հայ, այնպես էլ բուլղարացի և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Համերգի մասնակիցներին և հանդիսատեսին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Նա նշեց, որ այս տարի ամբողջ աշխարհի հայությունը մեծ հանդիսությամբ տոնում է Հայաստանի Հանրապետության ստեղծման հարյուրամյա հոբելյանը: ՙՙՀիշելով մեր պատմության հերոսական էջերը, - ասաց ՀՀ դեսպանը, - մենք նայում ենք առաջ՝ դեպի առաջադեմ, ժողովրդավար Հայաստան կերտելու ապագան՚՚: 

Դեսպան Ա. Սարգսյանը նշեց նաև, որ արդի Հայաստանում զարգանում են մշակույթի և արվեստի ինչպես հին հայկական ավանդական ճյուղերը, այնպես էլ համաշխարհային դասական և ժամանակակից արվեստը, ինչի վառ ապացույցներից է նաև այսօրվա համերգը:

Մայիսի 21-ին Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված հայ պատանի կատարողների մասնակցությամբ համերգ տեղի կունենա նաև Պլովդիվում՝ կազմակերպված Հայկական մշակութային տեղեկատվական կենտրոնի կողմից:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: