• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված հավաք-ընդունելություն Սոֆիայում

28 մայիսի, 2018

Մայիսի 28-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված հավաք-ընդունելություն, որին ներկա էին Սոֆիայում գործող բուլղարահայ համայնքային կառույցների ղեկավարները և ակտիվը:

Օրվա առիթով շնորհավորական խոսքով հանդես եկավ դեսպան Արմեն Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշեց, որ հարյուր տարի առաջ, մայիսյան այս օրերին, հայ ժողովուրդը, տանելով դժվարին հաղթանակներ թուրքական զորքերի դեմ հղած հերոսական մարտերում, կարողացավ փրկել Արևելյան Հայաստանը հերթական ցեղասպանությունից: Տոնելով մի շարք հաղթանակներ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում՝ 1918թ. մայիսի 28-ին հայ ժողովուրդը հռչակեց Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծումը: Վերջապես, դարավոր ընդմիջումից հետո, Հայաստանը վերականգնեց իր պետականությունը: Հիշելով մեր պատմության հերոսական էջերը՝ մենք նայում ենք առաջ՝ դեպի առաջադեմ, ժողովրդավար Հայաստան կերտելու ապագան:

Դեսպան Ա. Սարգսյանն անդրադարձավ ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվեղ հարցերին՝ կարևորերով Հայաստանի տնտեսական զարգացմանն ու միջազգային ասպարեզում երկրի դերի ակտիվացմանն ու ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը: Ընգծվեց նաև Հայաստան-սփյուրռք կապերի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը, մասնավորապես, բուլղարահայ համայնքային կառույցների և անհատների գործունեության ակտիվացումը՝ ի նպաստ նոր Հայաստանի բարգավաճմանը:

Շնորհավորելով դեսպանությանը տոնի առթիվ՝ համայնքի ներկայացուցիչները տեղեկացրեցին Բուլղարիայի տարբեր հայաշատ համայնքներում համայնքի ուժերով և դեսպանության հետ համագործակցությամբ իրականացվող՝ Հայաստանի առաջին Հանրապետությանը նվիրված միջոցառումների մասին: Քննարկվեցին տարվա ընթացքում նախատեսված միջոցառումների պատշաճ կերպով անցկացման հետ կապված հարցեր:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: