• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Սարգսյանը հանդիպեց հայերեն սովորող բուլղար ուսանողների հետ

07 հունիսի, 2018

Ս.թ. հունիսի 7-ին Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի հրավերով դեսպանություն այցելեցին Սոֆիայի „Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի“ պետական համալսարանի “Հայագիտություն և կովկասագիտություն” բաժնի մի շարք ուսանողներ՝ դասախոսների ուղեկցությամբ: Սա արդեն ավանդական դարձած երկրորդ հանդիպմն էր նման ձևաչափով, որի ընթացքում հայոց լեզու, հայ մշակույթ և պատմություն ուսումնասիրող ուսանողները հնարավորություն են ստանում անմիջապես ՀՀ դեսպանության միջոցով ծանոթանալու Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, պատասխաններ ստանալ իրենց հուզող հարցերին:

Դեսպան Սարգսյանը հյուրերին ներկայացրեց դեսպանության գործունեության որոշ ուղղություններ, խոսեց հայ-բուլղարական հարաբերությունների, կրթության և մշակույթի բնագավառում երկկողմ համագործակցության մասին: Անդրադարձ կատարեց սույն թվականի փետրվարին Բուլղարիայի նախագահի՝ Հայաստան կատարած պետական այցի որոշ մանրամասների: Դեսպանը հյուրերի ուշադրությունը հրավիրեց աշխարհի բազմաթիվ երկրներում բնակվող հայերի և Հայրենիքի միջև կապերի ամրապնդման հրամայականին, մայրենի լեզվի պահպանման և դասավանդման գործում առկա դժվարություններին և խնդիրներին:

Պատասխանելով ուսանողների հարցերին և արձագանքելով նրանց ցանկություններին՝ դեսպան Սարգսյանը խոստացավ հնարավորինս նպաստել Բուլղարիայում հայագիտության զարգացմանը, աջակցել ՀՀ կառավարության տարբեր ծրագրերի և միջոցառումների շրջանակներում բուլղար ուսանողների Հայաստան ճանաչողական այցերի և հայոց լեզվի դասընթացների մասնակցությանը:

Դեսպանն առաջարկեց ստեղծել գործընկերային կապեր Սոֆիայի համալսարանի և Երևանի համալսարաններից մեկի միջև՝ երկարաժամկետ համագործակցություն հաստատելու և մշտական ուսանողական փոխանակումներ իրականացնելու նպատակով:

Նշենք, որ ներկայումս Սոֆիայի „Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի“ համալսարանում հայերեն են սովորում 11 ուսանողներ, որոնցից յոթն ազգությամբ բուլղարներ են, երկուսը՝ հայեր, մեկը՝ թուրք:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: