• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Պետրոս Փափազյանի մահվան կապակցությամբ

06 օգոստոսի, 2018
Պետրոս Փափազյանի մահվան կապակցությամբ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սիրելի հայրենակիցներ,

Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խոր ցավով տեղեկացավ ՀԲԸՄ Սոֆիայի կամերային նվագախմբի հիմնադիր, գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Պետրոս Փափազյանի մահվան մասին: Մեզ համար մեծ վիշտ է անվանի հայորդու, նշանավոր երաժշտի, բարի մարդու և լուսամիտ արվեստագետի անդառնալի կորուստը:

Դժվար է թերագնահատել մաէստրո Փափազյանի դերը Բուլղարիայի երաժշտական արվեստի զարգացման և ճանաչելիության գործում: Մեծ է նրա ներդրումը հայ-բուլղարական երաժշտական երկխոսության ոլորտում։ Բուլղարիայում, ինչպես նաև աշխարհի բազմաթիվ երկրներում կազմակերպված համերգների ժամանակ նրա ղեկավարությամբ հնչել են հայ և բուլղար դասականների բացառիկ նմուշներ:

Ցավում ենք, որ մեր սիրելի մաէստրոին այլևս չենք տեսնելու իր համար այդքան հարազատ դարձած բեմում: Նրա շատ ու շատ ծրագրեր և երազանքներ մնացին անավարտ․․․

Մեծ արվեստագետ Պետրոս Փափազյանի հիշատակը միշտ կմնա մեր սրտերում:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: