• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Համահայկական հայագիտական օլիմպիադա - 2019

10 սեպտեմբերի, 2018

Հարգելի՛ հայրենակիցներ,

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ձեռնամուխ է եղել 2019թ.-ի Համահայկական հայագիտական օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքներին:

Որպես առաջին քայլ՝ դիտարկվում է օլիմպիադայի շրջանակներում նախատեսված մրցույթների անցկացման կարգի/կանոնների սահմանումն ու մրցութային առաջադրանքների ձևավորումը:

Հաշվի առնելով սփյուռքում անցկացվող ուսումնական ծրագրերի և դասընթացների կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաև մասնակիցների ցանկն ընդարձակելու կազմակերպիչների ձգտումը՝ խնդրում ենք Բուլղարիայի շահագրգիռ հայկական կազմակերպությունների և կրթական հաստատությունների համապատասխան առաջարկությունները:

Կոչ ենք անում ակտիվ մասնակցություն ցուցաբերել առաջարկությունների ներկայացման գործում:

ՀՀ կրթության և գիտության նախարարության հայտարարությունը կցվում է:

Բուլղարիայում ՀՀ դեսպանություն

------------------------------------------------------------------------------------------------

Հարգելի՛ գործընկերներ.

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը սկսում է 2019 թվական Հայահայկական հայագիտական օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքներ:

Որպես առաջին քայլ՝ դիտարկում ենք օլիմպիադային մրցույթների անցկացման կարգի կամ կանոնների սահմանում և մրցութային առաջադրանքների ձևավորում:

Հաշվի առնելով սփյուռքում ուսումնական ծրագրերի և ուսումնական դասընթացի կազմակերպման առանձնահատկությունների բազմազանությունը, ինչպես նաև կազմակերպիչների ձգտումը ընդարձակելու մասնակիցների ցանկը, խնդրում եմ բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և կրթօջախներին ներկայացնել առաջարկություններ.

1. հայոց լեզվի, գրականության, պատմության, մշակույթի մրցույթ(ներ)ի անցկացման ձևի, կանոնների վերաբերյալ.
ա. միասնական կամ տարանջատված,
բ. փուլերի քանակը և դրանց հաղթահարման չափանիշները,
գ. գրավոր և բանավոր խոսքի համակցությունը,

2. հայոց լեզվի և գրականության, պատմության, մշակույթի մրցույթ(ներ)ի բովանդակության վերաբերյալ.
ա. լեզվական առաջադրանքների մակարդակը, ձևը, քանակը,
բ. գրականության առաջադրանքների մակարդակը, ձևը,
գ. առաջարկվող հայ հեղիանկների ցանկը և աշխատությունները,
դ. մշակույթի պատմության կամ մշակութաբանական հարցերի կշիռը ընդհանուր հարցաշարում,
ե. հայոց պատմության ծավալը և թեմաները,

3. գնահատման հիմնական սկզբունքները,

4. գիտելիքների ստուգման այլ ձևերի վերաբերյալ,

5. այլ՝ մրցութային և ոչ մրցույթային (նախասիրական) միջոցառումների վերաբերյալ,

6. ժամանցային միջոցառումների վերաբերյալ,

7. ուսուցողական և ճանաչողական միջոցառումների վերաբերյալ,

8. մասնակիցների հավաքագրման և տեղական փուլերի անցկանցման նպատակահարմարության վերաբերյալ:

Խրախուսելի են սույն հարցադրումներից դուրս բոլոր առաջարկությունները և նկատառումները:

2019թ. Հայահայկական հայագիտական օլիմպիադայի անցկացման կարգը և առաջադրանքների բովանդակությունը ձևավորվելու են հաշվի առնելով նախկին տարիների փորձը, ՀՀ ԿԳՆ-ի՝ սփյուռքում միասնական կրթական չափորոշիչների մասին տեսլականը և ձեր առաջարկությոնները:

Խնդրում ենք նկատի ունենալ այն, որ օլիմպիադան անցկացվում է 14-18 տարեկան բոլոր տիպի հայկական կրթօջախների սաների համար:

Խնդրում ենք առաջարկությունների ներկայացնել առանձին նամակով՝ մինչև հոկտեմբերի 30-ը ժամկետում, ՀՀ կրթության և գիտության նախարարություն հետևյալ էլ.հասցեով.

spyurq@yahoo.com
tamara.zalinyan@edu.am

Սիրով,
Սփյուռքի հետ կապերի բաժնի աշխատակազմ
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: