• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Սոֆիայում ստորագրվեց Հայաստանի և Բուլղարիայի կառավարությունների միջև կրթության և գիտության բնագավառներում 2018-2022թթ. համագործակցության մասին ծրագիրը

23 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 23-ին, Բուլղարիայի կրթության և գիտության նախարարությունում ստորագրվեց «ՀՀ և ԲՀ կառավարությունների միջև կրթության և գիտության բնագավառներում 2018-2022 թվականների համագործակցության մասին ծրագիրը»։

Երկու երկրների կառավարությունների կողմից փաստաթուղթը ստորագրեցին ԲՀ կրթության և գիտության նախարար Կրասիմիր Վըլչևը և Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Ի թիվս այլ միջոցառումների՝ Ծրագիրը նախատեսում է յուրաքանչյուր տարի չորսական կրթաթոշակի փոխադարձ տրամադրում՝ Հայաստանի և Բուլղարիայի բուհերում բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ստանալու համար, ինչպես նաև գիտնականների, դասախոսների և մասնագետների փոխանակումներ:

Նախարար Վըլչևի և դեսպան Սարգսյանի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին Ծրագրի շրջանակներում և, առհասարակ, կրթության և գիտության ոլորտում համագործակցության խթանման, բարձրաստիճան և փորձագետների մակարդակով փոխադարձ այցերի կազմակերպման, ինչպես նաև առկա իրավապայմանագրային դաշտի արդիականացման անհրաժեշտությունը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: