• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայ-բուլղարական բարեկամությանը նվիրված մշակութային միջոցառում Սոֆիայում

25 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 20-ին Սոֆիայի Theatro թատրոնում կայացավ «Ճանապարհ» պարային թատերականացված ներկայացումը, որի հիմքում ընկած էր մի հայ ընտանիքի ճակատագրի մասին պատմող իրական պատմությունը:

Պարային արվեստի արտահայտչական ձևերով և բանաստեղծական լեզվով համահյուսված այս պատմությունը ներկայացման գլխավոր հերոսուհու՝ հայ տարեց տիկնոջ հիշողությունների վերապրումն էր, որոնցով նա կիսվում է իր թոռների հետ: Ուրախ և երջանիկ մանկությունն ու առաջին սերը, ցեղասպանության ողբերգությունն ու հայ ժողովրդի վերածնունդը, Բուլղարիայում գտած փրկությունն ու նոր օջախի ջերմությունը, պատմական հայրենիքի հավերժությունն արտացոլող հիշողությունները մարմնավորվել էին «Ուզունդարա», «Նազանի», «Հովիվների պար», «Շալախո», «Ադանա», «Ղափամա», «Բերդ» և այլ պարային համարներում, ինչպես նաև մի շարք բանաստեղծություններում:

Որպես հայ և բուլղարացի ժողովուրդների միասնության ու բարեկամության արտահայտում, ներկայացմանը հանդես էին գալիս Սոֆիայի հայկական «Նաիրի» պարային համույթի և բուլղարական «Էստրեյա» բալետային խմբի մոտ 50 մասնակիցներ: Միաժամանակ ցուցադրվում էին երկու ժողովուրդների ազգային ավանդական տարազներ, որոնց թվում էին նաև Հայաստանի բարձրորակ վարպետների ձեռագործ նմուշներ:

Միջոցառմանը մասնակցում էր Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ինչպես նաև Բուլղարիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: