• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Ա. Սարգսյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

18 դեկտեմբերի, 2018
Դեսպան Ա. Սարգսյանի ամանորյա շնորհավորական ուղերձը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սիրելի՜ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

2018 թվականը մեր Հայրենիքի համար լի էր կարևորագույն իրադարձություններով: Գարնանը Հայաստանում տեղի ունեցավ «սիրո և համերաշխության» հեղափոխությունը, որի պատմական ձեռքբերումներն ամրագրվեցին դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Ակտիվ ընթանում են բարեփոխումներ քաղաքական, տնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ բնագավառներում: Այս գործընթացը կշարունակվի նաև 2019 թվականին, որը նույնպես խոստանում է լինել հարուստ նոր ձեռքբերումներով պետական շինարարության, տնտեսական զարգացման, ներքին և արտաքին քաղաքականության բնագավառներում:

Ընթացիկ տարին հագեցած էր նաև հայ-բուլղարական բարեկամական հարաբերությունների զարգացման և խորացման առումով: Ամենակարևոր իրադարձությունը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի պետական այցն էր Հայաստան, որի ընթացքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ, ստորագրվեցին երկկողմ փաստաթղթեր: Այցը նոր թափ հաղորդեց մեր երկու եղբայրական երկրների համագործակցությանը, որը կշարունակվի զարգանալ գալիք տարում:

Սիրելի՜ բարեկամներ,

2019 թվականի նախաշեմին ցանկանում եմ շնորհավորել ոչ միայն մեր հայրենակիցներին, այլև Բուլղարիայի բոլոր քաղաքացիներին` անկախ նրանց ազգային և կրոնական պատկանելիությունից, առանձնահատուկ նշելով նրանց, ովքեր իրենց նպաստն են բերում բարեկամական հարաբերությունների զարգացմանը ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցների հետ:

Նոր տարում բոլորիս մաղթում եմ խաղաղ երկինք, ամուր առողջություն և ընտանեկան մեծ երջանկություն:

Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: