• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Յավորովի աշխարհը» գրքի շնորհանդես

21 փետրվարի, 2019

 Ս.թ. փետրվարի 21-ին Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ բուլղար ժամանակակից գրող Կատյա Զոգրաֆովայի «Յավորովի աշխարհը» գրքի շնորհանդեսը: Ստեղծագործությունը նվիրված է բուլղար մեծ բանաստեղծ Պեյո Յավորովին, ով հանդիսանում է նաև հայ ժողովրդի մեծ բարեկամը:

 

Ելույթ ունեցողներն անդրադարձան հայ–բուլղարական պատմական առնչություններին՝ շեշտելով երկու բարեկամ ժողովուրդների ոչ միայն հոգևոր և պատմական, այլև գրական կապերի մասին:

Գրքի հեղինակ Կատյա Զոգրաֆովան անդրադարձավ բուլղար ժողովրդի ազատագրական պայքարի երգիչ Պ. Յավորովի հայկական թեմաներով ստեղծագործություններին, մասնավորապես` «Հայերը» բանաստեղծությանը, որով նա դարձել է կամուրջ երկու  նույն ճակատագրով կապված բարեկամ ժողովուրդների միջև: Նա պատմական ակնարկ կատարեց նաև Անդրանիկ Օզանյանի և Գարեգին Նժդեհի՝ Բալկանյան պատերազմին ունեցած մասնակցության և Բուլղարիայի պետականության վերականգնման գործընթացին բերած մեծ ավանդի մասին:

Շնորհանդեսին մասնակցեցին Բուլղարիայի գրողների միության անդամներ, գրականության ու արվեստի գործիչներ, հայ համայնքի, ինչպես նաև Բուլղարիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ:


 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: