• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Երևան» շաբաթաթերթի 75-ամյա հոբելյանի առիթով դեսպան Ա.Սարգսյանի շնորհավորական ուղերձը

12 ապրիլի, 2019

Սիրելի բարեկամներ,

Բուլղարիայում ՀՀ դեսպանության անունից սրտանց շնորհավորում եմ «Երևան» շաբաթաթերթի 75-ամյա հոբելյանի կապակցությամբ։

1944 թ.-ից ի վեր «Երևան» գրական, հասարակական-քաղաքական և մշակութային շաբաթաթերթը դարձել է հայ-բուլղարական իրադարձությունների վկաներից մեկը: Թերթի համար անցած այդ յոթանասունհինգ տարիները հաստատման, կայացման, զարգացման տարիներ էին, որի շնորհիվ այսօր այն իր արժանի տեղն է զբաղեցնում հայրենիքից հեռու գտնվող բուլղարահայերի կյանքում:

Լուսաբանելով ինչպես Բուլղարիայի, այնպես էլ Հայաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին առնչվող իրադարձությունները՝ թերթը միաժամանակ ընթերցողին է ներկայացնում հայ գիտնականներին, հասարակական-քաղաքական գործիչներին, մշակույթի ներկայացուցիչներին, պատմում է   բուլղարահայ համայնքում տեղի ունեցածի մասին։

«Երևանը» արձանագրում է Հայաստանի տնտեսության, արդյունաբերության, գիտության ու արվեստի հաջողությունները, տպագրում արձակ և չափածո գործեր։ Հիրավի, թերթն իր արժանի տեղն է զբաղեցնում բուլղարահայ համայնքի հասարակական կյանքում և համոզված եմ, այն դեռ բազում տարիներ կընթերցվի գալիք սերունդների կողմից:

Այսօր պետք է երախտագիտությամբ հիշատակենք թերթի ստեղծման և սերնդեսերունդ փոխանցման գործում մեծագույն ավանդն ունեցած բոլոր նախկին խմբագիրներին` առանձնացնելով այստեղ ներկա հարգարժան Կարո Հայրապետյանին:

Կցանկանայի առանձնահատուկ ընդգծել տիկին Վարդանուշ Թոփաքբաշիյանի, ինչպես նաև Անահիտ Աջերյանի անձնական մեծ ներդրումը թերթի զարգացման գործում:

Կրկին սիրով շնորհավորում եմ «Երևան» շաբաթաթերթի խմբագրակազմին այս գեղեցիկ հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և արգասաբեր աշխատանք` ի շահ մեր երկու երկրների բարեկամության ամրապնդման և բուլղարահայ համայնքի բարգավաճման։

Արմեն Սարգսյան

Բուլղարիայում ՀՀ դեսպան 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: