• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Նարեկացու «Մատյան Ողբերգություն» պոեմի ռուսերեն թարգմանությանը նվիրված շնորհանդես

22 մայիսի, 2019

 Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհուրդի նախաձեռնությամբ և Բուլղարիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ և հովանավորությամբ 2019թ. մայիսի 22-ին Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ միջնադարի հայ մեծագույն գրող և փիլիսոփա Գրիգոր Նարեկացուն և նրա հանճարեղ «Մատյան Ողբերգություն» պոեմի ռուսերեն թարգմանությանը նվիրված շնորհանդեսը:

Միջոցառման սկզբում գրքերը որպես աղոթամատյան օրհնվեցին Հայ առաքելական եկեղեցու սպասավորի կողմից, այնուհետև երեկոյի բանախոս Սոնա Մինասյանը իր ռոսւերեն ելույթում ներկայացրեց Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության գլուխգործոցին՝ «Մատյան ողբերգություն» պոեմին, որպես հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիք: Բանախոսը նշեց, որ պոեմը պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին, ամփոփում է այն լավագույնը ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից մինչը 10-րդ դարը: Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարող է միանալ Աստծուն: Նարեկացու հոգին լի է առ Աստված, նա իր պոեմը ձոնել է առ Աստված՝ նրա մեջ տեսնելով գեղեցիկը, լավագույնը, կատարյալը և անաղարտը: Նա հավատում էր, որ Մատյանը կօգնի մարդուն, սեր, ազնվություն ու բարություն կսերմանի մարդկանց հոգիներում:

Երեկոն ուղեկցվոմ էր Կոմիտասի կենդանի երաժշտությամբ, հնչեցին նաև ռուսերեն լեզվով հատվածներ պոեմից: Երեկոյի վերջում հայ հոգևոր կատարումներով հանդես եկավ երգչուհի Մարի Բասմաջյանը:

Միջոցառմանը ներկա էին Սոֆիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանանագետներ, արվեստի և գրականության բուլղար մտավորականներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

Շնորհանդեսին մասնակցեցին Բուլղարիայի հայտնի գրողներ, գրականության ու արվեստի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Մասնակիցների թվում էին Բուլղարիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: