• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բուլղարիայի Բուրգաս քաղաքում կայացավ «Հայկական երեկո Բուրգասում» միջազգային մշակութային փառատոն

10 օգոստոսի, 2019

 Բուլղարիայի Բուրգաս քաղաքի «Պրիմորսկի պարկ» կենտրոնական զբոսայգում «Միասին Բուրգաս» ամառային միջազգային փառատոնի շրջանակներում օգոստոսի 10-ին կայացավ «Հայկական երեկո Բուրգասում» միջոցառումը:

 

Միջոցառումը կազմակերպվել էր Բուրգասի համայնքի կողմից՝ Բուրգասի քաղաքապետարանի և Բուլղարիայում ՀՀ դեսպանության  աջակցությամբ:

 

«Հայկական երեկո Բուրգասում» փառատոնին մասնակցեցին Սոֆիա, Վառնա, Բուրգաս, Պլովդիվ, Ռուսե քաղաքների, ինչպես նաև Հունաստանից ժամանած հայ համայնքները ներկայացնող պարային համույթներ, երգչախմբեր և անհատ կատարողներ:

 

«Հայկական երեկո Բուրգասում» միջոցառումը պաստառներով հայերեն և բուլղարերեն լեզուներով հակիրճ ներկայացված էր հայոց պատմությունը՝ հատկապես հայ-բուլղարական դարավոր կապերը ներկայացնող դրվագներ, հայ հեղինակների գեղանկարների և լուսանկարների ցուցադրություններ:

Առանձին տաղավարներով ներկայացված էին նաև թանգարանային նմուշներ, ձեռագիր ավետարաններ, հուշանվերներ: Միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալ և վայելել հայկական ավանդական հարուստ խոհանոցը:

 

Փառատոնին մասնակցում էին Կորեայից, Ռուսաստանից, իտալիայից և Բուլղարիայի տարբեր քաղաքներից ժամանած մասնակիցներ:

 

Փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել Բուլղարիայում ՀՀ դեսպանության դիվանագետները:

 

Փառատոնն ունեցավ մեծ հաջողություն՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Այն հիրավի վերածվեց լայնածավալ համահայկական տոնախմբության:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: