• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Արմեն Սարգսյանի ողջույնի խոսքը

22 սեպտեմբերի, 2019
Դեսպան Արմեն Սարգսյանի ողջույնի խոսքը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 Հարգարժան հյուրեր,

Սիրելի հայրենակիցներ,

Տիկնայք և պարոնայք,

Սրտանց ողջունում և շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության Ազգային տոներին նվիրված այս պայծառ միջոցառման մասնակիցներին և բոլոր ներկաներին:

Հատկանշական է, որ մեր պետությունների ազգային տոները նշվում են միասին՝ դրանով իսկ ընդգծելով հայ և բուլղար ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու երկու երկրների միջև գոյություն ունեցող սերտ հարաբերությունները:

Հայաստանի և Բուլղարիայի միջև տարեցտարի ընդլայնվում է քաղաքական, առևտրատնտեսական և պատմամշակութային համագործակցությունը, ինչի համար նոր խթան են հանդիսացել անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած և ներկայումս շարունակվող հեղափոխական բարեփոխումներն ու Բուլղարիայում խորացող ժողովրդավարական գործընթացները:

Այս համատեքստում չափազանց կարևոր նշանակություն է ստանում երկկողմ մշակութային համագործակցության հետագա զարգացումը և այս գործում բուլղարահայ համայնքի ստեղծագործ ներուժի լիարժեք օգտագործումը: Այսօրվա տոնական միջոցառումը դրա վառ ապացույցն է:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի և Բուլղարիայի ազգային  տոների կապակցությամբ՝ կցանկանայի իմ խորին շնորհակալությունը հայտնել Սոֆիայի քաղաքապետարանին և ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղին՝ այսօրվա համերգը կազմակերպելու համար: Իմ առանձնահատուկ գնահատանքի խոսքերն եմ ուղղում ՀԲԸՄ կամերային նվագախմբին՝ նրա ղեկավար Լևոն Մանուկյանի գլխավորությամբ, մենակատարներ Սարգիս Զաքարյանին և Ստոյան Կարաիվանովին, բոլոր նրանց, ովքեն իրենց նպաստն են բերել այս գեղեցիկ միջոցառման կազմակերպման գործին:

Շնորհակալություն ուշադրության համար: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: