• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հովակիմ Հովակիմյանին նվիրված գրքի շնորհանդես

24 սեպտեմբերի, 2019

 Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհուրդի նախաձեռնությամբ և Բուլղարիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ և հովանավորությամբ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ բուլղարահայ շնորհալի, համբավավոր վարպետ-ստեղծագործող Հովակիմ Հովակիմյանին նվիրված Անի Պիլիպոսյանի հեղինակած գրքի շնորհանդեսը:

Միջոցառման սկզբում գրքերը օրհնվեցին Հայ առաքելական եկեղեցու սպասավոր Տեր Գուսանի կողմից, այնուհետև գրքի հեղինակ Անի Փիլիպոսյանը ներկայացրեց հայ-բուլղարական բարեկամությանը նվիրված գրքի ստեղծման պատմությունը և այն հրատարակելու կարևորությունը: Մեծատաղանդ վարպետի բեղնավոր և արդյունավետ վաստակը բարձր է գնահատվել ոչ միայն բուլղար ժողովրդի, այլև Բուլղարական իշխանության կողմից:

Ելույթ ունեցողները «Փայտե հրաշագործ»  հռչակցված վարպետին ներկայացնելիս նշեցին, որ վարպետը ուներ բազմակողմանի ձիրքեր և մեծ հարգանք էր վայելում բուլղար ժողովրդի հանդեպ` գիտակցելով, որ հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայեր ապաստան գտնելով Բուլղարիայում, կարողացել են կազմավորվել և իրենց նպաստը բերել հայ և բուլղար ժողովուրդների դարավոր բարեկամության զարգացմանն ու ամրապնդմանը:

Երեկոյի վերջում հայ հոգևոր կատարումներով հանդես եկավ երգչուհի Մարի Բասմաջյանը:

Միջոցառմանը ներկա էր դեսպան Արմեն Սարգսյանը, դեսպանության անձնակազմը, արվեստի և գրականության բուլղար մտավորականներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: