• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ Անկախության օրվա առիթով ՀՀ դեսպանությունում հավաք-ընդունելություն

24 սեպտեմբերի, 2019

 ՀՀ Անկախության օրվա առիթով 2019 թ. սեպտեմբերի 24-ին Սոֆիայում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց հավաք-ընդունելություն՝ Սոֆիայում գործող հայկական համայնքային և եկեղեցական կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ:

Դեսպան Ա. Սարգսյանը համառոտ ներկայացրեց դեսպանության և բուլղարահայ կազմակերպությունների միջև համագործակցության առկա մակարդակը և դրա զարգացման հեռանկարները: Նա կոչ արեց համայնքային կառույցներին է՛լ ավելի ակտիվացնել հայապահպանմանն ուղղված իրենց նվիրաբեր գործունեությունը և բազմապատկել ջանքերը Հայաստանի և Բուլղարիայի միջև կապերի ամրապնդման, համատեղ ծրագրերի իրականացման գործում:

Քննարկվեցին ընթացիկ տարվա ծրագրերով նախատեսված համատեղ միջոցառումների իրականացման հետ առնչվող հարցեր: Այս համատեքստում դեսպան Ա. Սարգսյանը տեղեկացրեց, որ ս.թ. դեկտեմբերի սկզբին Սոֆիայում կազմակերպվելու է ամենամյա բարեգործական դիվանագիտական տոնավաճառ, որին Հայաստանը պատշաճ կերպով ներկայացնելու համար անհրաժեշտ է բոլոր համայնքային կառույցների և հայազգի գործարարների շահագրգիռ մասնակցությունն ու աջակցությունը:

Հանդիպումից հետո հյուրերը հրավիրվեցին մասնակցելու դեսպանության կողմից կազմակերպված տոնական ընդունելությանը: Շնորհավորելով ներկաներին Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ՝ դեսպան Ա. Սարգսյանն առանձնահատուկ ընգծեց Հայաստանում այսօր տեղի ունեցող հեղափոխական բարեփոխումների կարևորությունը: Նա նաև կարևորեց բուլղարահայ համայնքի ստեղծագործ ներուժի լիարժեք օգտագործումը ոչ միայն Բուլղարիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման, այլև Հայաստանի Հանրապետության և համայն հայության հետագա բարգավաճման գործում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: