• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Գինեգործության, գինու և ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդես

06 նոյեմբերի, 2019
Գինեգործության, գինու և ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդես
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 2019թ. նոյեմբերի 6-ին Սոֆիայի “Inter Expo Center” ցուցահանդեսային համալիրում մեկնարկել է “Salon Du Vin” վերտառությամբ գինեգործության, գինու և ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսը:

Միջոցառմանը մասնակցում են ալկոհոլային խմիչքների և սննդի ոլորտը ներկայացնող բուլղարական և արտասահմանյան մի քանի տասնյակ ընկերություններ: Ցուցահանդեսի շրջանակներում անց են կացվում քննարկումներ, բանակցություններ, վարպետության դասեր, համտեսումներ և այլ միջոցառումներ:

Բուլղարիայում կազմակերպվող նման խոշոր ցուցահանդեսին առաջին անգամ իր սեփական արտադրության գինու և օղու մեծ տեսականիով մասնակցում է հայկական «Ռաֆ Օջախ» ընկերությունը:

Նոյեմբերի 7-ին հայկական տաղավար այցելեց և ցուցադրվող նմուշներին ծանոթացավ դեսպան Ա. Սարգսյանը: Ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա շեշտեց դեսպանության պատրաստակամությունը մշտապես աջակցելու հայկական արտադրողին՝ միջազգային տարաբնույթ ցուցահանդեսներին և տոնավաճառներին մասնակցելու, գործարար կապեր հաստատելու, ինչպես նաև հայկական արտադրանքի համար նոր շուկաներ գտնելու գործում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: