• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դիվանագիտական բարեգործական տոնավաճառ

01 դեկտեմբերի, 2019

 2019թ. դեկտեմբերի 1-ին Բուլղարիայում Հայաստանի դեսպանությունը հերթական անգամ մասնակցեց Սոֆիայի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում  կազմակերպված 25-րդ ամենամյա դիվանագիտական բարեգործական տոնավաճառին (Charity Bazaar): Միջոցառմանն իրենց մասնակցությունը բերեցին Բուլղարիայում հավատարմագրված ավելի քան 60 դիվանագիտական ներկայացուցչություններ, միջազգային և բարեգործական կազմակերպություններ: Տոնավաճառի շրջանակներում գործող մշակութային հարթակում տարբեր դեսպանություններ ներկայացնող բազմաթիվ ստեղծագործ խմբեր և անհատներ ներկայացրեցին իրենց ժողովուրդների ազգային արվեստն ու երաժշտությունը, մշակույթն ու ավանդույթները, երգն ու պարը:

Հայաստանի տաղավարը հագեցած էր հայկական խմիչքներով, այդ թվում «Արարատ» և այլ գործարանների կոնյակի, գինու և օղու մեծ տեսականիով, «Ջերմուկ» հանքային ջրով: Բուլղարիայի հայազգի բազմաթիվ ընկերություններ և անհատ ձեռներեցներ տրամադրել էին հայկական խորոված, լավաշ, տոլմա, գաթա, այլ թխվածքներ և ուտեստներ: Տաղավարը զարդարված էր հայ կիրառական արվեստի նմուշներով:

Հայկական տաղավարում ցուցադրված էր և մեծ պահանջարկ ունեցավ Հայաստանից ներմուծված բնական կոսմետիկան՝ պատրաստված հայկական ավանդական բաղադրատոմսերով ծիրանի և մեղրի էկոլոգիապես մաքուր հումքից:

Ցուցահանդեսային կենտրոնի բեմահարթակում կազմակերպված գալա-համերգին հայ երաժշտությունն ու երգարվեստը ներկայացրեցին Հայաստանից ժամանած երգչուհի Հասմիկ Հարությունյանը և քանոնահար Էթերի Հովհանեսյանը, բուլղարահայ հայտնի երգիչ Արթուր Նադոսյանը, իսկ հայ պարարվեստը ներկայացրեց Սոֆիայի «Նաիրի» պարային համույթը: Ելույթներն ունեցած մեծ հաջողություն:

Հայաստանի տաղավարի այցելուներին ողջունում և հայկական ապրանքները ներկայացնում էին դեսպան Ա. Սարգսյանը, դեսպանության ողջ անձնակազմը, հայ համայնքի ներկայացուցիչները: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: