• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Կոմիտասի և Թումանյանի 150-ամյա հոբելյաններին նվիրված ամփոփիչ գալա-համերգը

15 դեկտեմբերի, 2019

 2019թ. դեկտեմբերի 15-ին ԲՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Սոֆիայի «Հայ ազգային տանը» տեղի ունեցավ մեծանուն հայ երգահան Կոմիտասի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններին նվիրված ամփոփիչ գալա-համերգը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպան Ա. Սարգսյանը, ով ներկայացրեց միջոցառման խորհուրդը, նշելով, որ Կոմիտասի և Թումանյանի ստեղծագործությունները հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում: «ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ի նշանավորումն մեր մեծերի ստեղծած մշակութային ժառանգության, Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակները ներառել է «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների  ցանկում»,- նշեց դեսպան Ա. Սարգսյանը: Նա ընդգծեց Կոմիտասի ժառանգության կարևորությունը Հայաստանի պետականության և մշակույթի պահպանման գործում: «Առանց Կոմիտասի և Թումանյանի հայկական մշակույթը չէր ունենա այն բովանդակությունն ու զարգացման ընթացք, ինչ մենք ունենք այսօր» - նշեց դեսպանը:

Թումանյանի և Կոմիտասի կյանքի և ստեղծագործության հակիրճ նկարագիրը ներկայացրեց Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի անդամ Վ. Թոփակբաշյանը: ՀԲԸՄ կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Կարինե Գևորգյանը ընթերցեց հատվածներ Թումանյանի չափածո գործերից։

Համերգի երաժշտական մասում հնչեցին Կոմիտասի լավագույն և սիրված մեղեդիները հատուկ այս նպատակով դեսպան Սարգսյանի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ ստեղծված լարային քառյակի կատարմամբ:

Համերգն ունեցավ մեծ հաջողություն՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

Միջոցառման ավարտին դեսպան Սարգսյանը դեսպանության շնորհակալագրերով պարգևատրեց դեկտեմբերի 1-ին Սոֆիայի ամենամյա բարեգործական տոնավաճառին անմիջական և ակտիվ մասնակցություն ցուցաբերած հայ համայնքի շուրջ մեկ տասնյակ ներկայացուցիչների:

Տոնական երեկոն, որի մասնակիցները դարձան Սոֆիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, մշակույթի հայ և բուլղար գործիչներ, ՀՀ դեսպանության անձնակազմը, եզրափակվեց ամանորյա հյուրասիրությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: