• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպանության բարեգործական նախաձեռնություն բուժական կենտրոն-մանկատանը

17 դեկտեմբերի, 2019
Դեսպանության բարեգործական նախաձեռնություն բուժական կենտրոն-մանկատանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 2019թ. դեկտեմբերի 13-ին դեսպան Ա. Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ բարեգործական առաքելությամբ այցելեց Սոֆիայում գտնվող հաշմանդամություն ունեցող 9-22 տարեկան մտավոր հետամնաց երեխաների և երիտասարդների բուժական կենտրոն-մանկատուն: 

Ա. Սարգսյանը հանդիպում ունեցավ կենտրոնի տնօրեն Ց. Պրեդովի և հիմնարկության աշխատակիցների հետ, ովքեր ՀՀ դեսպանին ներկայացրեցին կենտրոնի գործունեությունը, պայմանները, երեխաների ապրելակերպն ու առօրյան:

Դեսպանությունը երեխաների համար պատրաստել էր բազմատեսակ թխվածքներ, այդ թվում հայկական քաղցրավենիք և այլ ուտեստներ, որոնք դեսպան Ա. Սարգսյանն անձամբ բաժանեց երեխաներին` շնորհավորելով նրանց գալիք տոների կապակցությամբ: Աշխատակիցների խոսքերով, երեխաների համար այս օրը հիրավի դարձավ տոնական և զարդարեց նրանց միապաղաղ առորյան:

Կենտրոնի տնօրենն ու սպասարկող անձնակազմը խորին շնորհակալություն հայտնեցին Հայաստանի դեսպանությանը՝ մատուցած հաճելի անակնկալի և մանկատանը հոգևոր և նյութական աջակցություն ցուցաբերելու համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: