• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100 և Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակներին

16 հոկտեմբերի, 2021
Համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100 և Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակներին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2021թ. հոկտեմբերի 16-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանի հովանու ներքո կայացել է ՀԲԸՄ Սոֆիայի կամերային նվագախմբի և մենակատար Կարեն Մովսեսյանի համերգը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին և Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին: Համերգի ընթացքում կատարվել են Առնո Բաբաջանյանի հայտնի և սիրված ստեղծագործությունները:

Դեսպան Ա.Եդիգարյանն իր խոսքում համառոտ անդրադարձել է Հայաստանի անկախությանը, արդի մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն ուղղված քայլերին:

ՀՀ դեսպանը նշել է, որ խորհրդային շրջանում հայկական մշակույթի վերածննդի նշանավոր գործիչ Առնո Բաբաջանյանը մեծ ճանաչման և ժողովրդականություն է վայելել ինչպես նախկին խորհրդային հանրապետություններում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

ՀՀ դեսպանը կարևորել է Բուլղարիայի հայ համայնքի դերակատարումը հայ մշակույթի պահպանման և ըստ արժանվույն ներկայացման գործում:

Համերգին ներկա են գտնվել ԲՀ ԱԳ նախարարության, ք.Սոֆիայի համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, բուլղար հասարակության և հայ համայնքի անդամներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: