• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

19 հունվարի, 2022
Ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2022թ. հունվարի 18-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանության կողմից անցկացվել է հայ նկարիչների ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Ողջունելով ներկաներին՝ դեսպան Արմեն Եդիգարյանը նշել է, որ հայաստանյան կողմը վճռական է շարունակել խթանել երկկողմ հարաբերությունները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, դրանցում առանձնացնելով տնտեսական հարաբերություններն՝ այդ թվում առևտրաշրջանառությունը և ներդրումները, մշակութային, կրթական, տարածաշրջանային հաղորդակցությունների և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների, զարգացման համագործակցության, տուրիզմի և այլն:

ՀՀ դեսպանը հույս է հայտնել, որ ընթացիկ տարում հնարավոր կլինի կազմակերպել նախանշված միջոցառումներն, այդ թվում Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Դեսպան Եդիգարյանն ընդգծել է հայ համայնքի՝ որպես երկու ժողովուրդների միջև յուրօրինակ կամուրջի դերակատարումը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում:

Ցուցահանդեսին ներկա են եղել դեսպաններ, Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության, հայ համայնքի և համայնքային կառույցների, հրեա համայնքի ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: