• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Բանկի հաշվի համարը
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահի հետ

02 ապր, 2023

Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նիկոլա Մինչևի հետ: 

Զրուցակիցները բարձր են գնահատել պատմական ընդհանրությունների և երկու ժողովուրդների միջև ջերմ բարեկամական կապերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունները՝ դրանց ընդլայնման և խորացման առումով կարևորելով նաև շփումները միջխորհրդարանական մակարդակում: Երկուստեք ընդգծվել է պատրաստակամությունը՝ ակտիվացնելու  Հայաստանի և Բուլղարիայի խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջև կապերը, ինչպես նաև ընդլայնելու միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցությունը: 

Արարատ Միրզոյանը Նիկոլա Մինչևին ներկայացրել Հայաստանում իրականացվող բարեփոխումները՝ ուղղված ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայության ապահովմանը։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում անշրջելի են։

Կողմերը մտքեր են փոխանակել տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ։ Մարդկային շփումների ու գործարար կապերի ակտիվացման տեսանկյունից կարևորվել է Երևանը և Սոֆիան կապող ուղիղ ավիաչվերթի ծրագրի կյանքի կոչումը։

Քննարկվել է նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները: 

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի իրագործած ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները:  Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հիմնախնդրի տևական և համապարփակ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը:

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև 2020 թ. Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին, մասնավորապես՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման, Ադրբեջանի կողմից Արցախում միտումնավոր կերպով հումանիտար խնդիրներ ստեղծելու հարցերին:


կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: