• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Բանկի հաշվի համարը
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Եդիգարյանը մասնակցել է Գասպար Բեշերյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությանը

19 սեպտեմբերի, 2022
Դեսպան Եդիգարյանը մասնակցել է Գասպար Բեշերյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2022թ. սեպտեմբերի 17-ին Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը մասնակցել է Սեպտեմվրի քաղաքի Սարանբեյ կայարանի առաջին ղեկավար, հայազգի Գասպար Բեշերյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությանը:

Իր ելույթում դեսպան Եդիգարյանը նշել է, որ Գասպար Բեշերյանի ստեղծագործ և արարող դրոշմը իր վրա կրում է ոչ միայն կայարանը, այլև Սեպտեմվրի քաղաքը:

Դեսպան Եդիգարյանն ընդգծել է, որ միջոցառման անցկացումը խորհրդանշական է՝ հաշվի առնելով Բուլղարիայի հայ համայնքի հաստատման 100-ամյակը, ինչպես նաև Հայաստանի ու Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ ավելացնելով, որ հայ և բուլղար ժողովուրդներն ունեն բարեկամության դարավոր ավանդույթներ, որոնք հիմնված են նաև մշակութային, կրոնական և այլ ընդհանրությունների և մտերմության վրա:

Դեսպան Եդիգարյանն ընդգծել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության համատեքստում ևս զգալի է բուլղար հասարակության համերաշխությունն ու աջակցությունը Հայաստանի ժողովրդի հետ:

Կարևորելով հայ համայնքի՝ որպես երկու ժողովուրդների միջև յուրօրինակ կամուրջի դերակատարումը, ՀՀ դեսպանն առանձնանշել է, որ Գասպար Բեշերյանն լավագույնս է մարմնավորում հայ-բուլղարական բարեկամությունը և եղբայրությունը:

Հուշատախտակի բացման արարողությանը ներկա են եղել բուլղար պաշտոնյաներ և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սեպտեմվրիի քաղաքապետը, ԲՀ պետական երկաթուղիների Պլովդիվի տարածաշրջանային ղեկավարը, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: