• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Արմեն Եդիգարյանը այցելել է Սոֆիայի Սբ. Կլիմենտ Օխրիդսկի համալսարանի Հայագիտության կենտրոն

01 դեկտեմբերի, 2022
Դեսպան Արմեն Եդիգարյանը այցելել է Սոֆիայի Սբ. Կլիմենտ Օխրիդսկի համալսարանի Հայագիտության կենտրոն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2022թ. դեկտեմբերի 1-ին դեսպան Արմեն Եդիգարյանը այցելել է Սոֆիայի Սբ. Կլիմենտ Օխրիդսկի համալսարանի Դասական և նոր բանասիրության ֆակուլտետի Արևելյան լեզուների և մշակույթի կենտրոն, հանդիպում ունեցել Հայագիտություն և կովկասագիտություն մասնագիտական ծրագրի ղեկավար Պետար Գոլիյսկիի, դասախոսական կազմի և ուսանողների հետ:

Հանդիպմանը հանգամանորեն անդրադարձ է կատարվել կենտրոնի գործունեությանը, առկա մարտահրավերներին և կենտրոնի հետ համագործակցությունն առավել խորացնելու հնարավորություններին և առկա ներուժի արդյունավետ օգտագործմանը:

Դեսպան Եդիգարյանն ընդգծել է հայոց լեզվի, պատմության և քաղաքակրթության նկատմամբ բուլղար հասարակության և ուսանողների հետաքրքրությունը և բարձր է գնահատել դասախոսական կազմի նվիրված և բարեխիղճ աշխատանքը` վերջիններիս հաջողություններ մաղթելով իրենց պատասխանատու առաքելությունում:

Դեսպան Եդիգարյանն առանձնանշել է Հայոց պատմության դասավանդման կարևորությունը, հատկապես հաշվի առնելով, որ որոշ ուժեր շարունակաբար աշխատանքներ են տանում տարածաշրջանի պատմությունը խեղաթյուրելու, վերաշարադրելու, հայկական պատմական հոգևոր և մշակութային ժառանգությունը ոչնչացնելու, հայկական հուշարձանների ինքնությունը փոխելու և յուրացնելու ուղղությամբ: Այդ մարտահրավերների հասցեագրման հարցում ՀՀ դեսպանը կարևորել է նաև գիտական հանրույթի կողմից անհրաժեշտ ջանքերի գործադրումը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: