• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Արմեն Եդիգարյանը մասնակցել է Պեյո Յավորովի 145-ամյակին նվիրված Խաչքարի բացման և օծման արարողությանը

11 մարտի, 2023

2023թ. մարտի 11-ին դեսպան Արմեն Եդիգարյանը Չիրպանում մասնակցել է Հայկական Խաչքարի բացման և օծման արարողությանը՝ նվիրված մեծանուն բանաստեղծ Պեյո Յավորովի 145-ամյակին:

Իր ելույթում դեսպան Եդիգարյանն ընդգծել է, որ, լինելով Բուլղարիայի Ազատագրման հասակակից` մեծանուն բանաստեղծն ապրել է կարճ, ողբերգական, բայց միաժամանակ հերոսական կյանք՝ արտացոլելով անկախության, ինքնիշխանության և վերամիավորման ճանապարհով առաջ քայլող բուլղար ժողովրդի պատմական դժվարությունները և հաղթանակները:

Դեսպանն առանձնանշել է, որ, լինելով բուլղարական սիմվոլիզմի առաջատար, Պեյո Յավորովը մարմնավորում է հայ-բուլղարական դարավոր բարեկամությունը, հայ և բուլղար ժողովուրդների մշակութային ընդանրությունն ու պատմական ճակատագրի նմանությունը:

 Պ.Յավորովը և նրա ստեղծագործությունները արդարացիորեն արժանացել են հայ ժողովրդի բարձրագույն գնահատանքին: Նրա անունով է կոչվել Երևանի թիվ 131-րդ դպրոցը, որը հայ-բուլղարական բարեկամակության օջախ է, իսկ իր ծննդավայրում Խաչքարի տեղադրմամբ կերտվեց հայ-բուլղարական հարատև համերաշխության ևս մեկ մնայուն խորհրդանիշ:

Արմեն Եդիգարյանը երախտագիտություն հայտնեց Խաչքար տեղադրելու գաղափարի հեղինակներին և այն կյանքի կոչողներին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: