• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԵԴԻԳԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ

17 սեպտեմբերի, 2021
ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԵԴԻԳԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սիրելի հայրենակիցներ, 

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացված Անկախության հանրաքվեին ընտրողների 99%-ը քվեարկեց անկախության հռչակման օգտին։ Անկախության ձեռքբերմամբ հայ ժողովուրդը վերահաստատեց ազատ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու և խաղաղ արարելու իր դարավոր ձգտումը:

Այդ օրվանից անցել է 30 տարի։ Մենք այս իրողությանը հասել ենք հաղթահարելով բազում դժվարություններ, դիմակայել ամենադժվար մարտահրավերներին ու արյունոտ պատերազմներին:

Պատմականորեն կարճ ժամանակահատվածում մեր երկիրը կյանքի բոլոր ոլորտներում իրականացրել է լայնածավալ բարեփոխումներ՝ իր արժանի տեղը զբաղեցնելով համաշխարհային մեծ ընտանիքում: Այսուհետ ևս մենք հաստատակամ ենք իրականացնելու հետևողական քայլեր՝ ուղղված մեր Հայրենիքի հետագա հզորացմանն ու զարգացմանը, մեր ժողովրդի բարեկեցության ապահովմանը: Վստահ եմ, որ մենք ազգովի հասնելու ենք այդ վսեմ նպատակներին՝ ապավինելով մեր ժողովրդի բոլոր հատվածների միասնականությանը, հարուստ ավանդույթներին և ամուր հավատքին:

Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ ամենից առաջ անկախությունն ազգային նվաճումներ ունենալու ու դրանցով հպարտանալու իրավունք ու պատասխանատվություն է, քանզի շարունակելու ենք կերտել ու ամրացնել մեր անկախ հայրենիքը:

Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծումը, Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային բարենպաստ մթնոլորտ ստեղծելը շարունակում են մնալ առաջնային։

Վստահ եմ, որ չնայած բոլոր փորձություններին, արցախցին լի է վճռականությամբ՝ պահպանելու և զարգացնելու անցած տարիներին ձեռք բերած նվաճումները, ամրապնդելու իր անկախ պետականությունը, ինչն ամենամեծ հարգանքի տուրքը կլինի հանուն Անկախության իրենց կյանքը նվիրաբերած բազում հերոսների հիշատակին:

Այս պատմական օրը մենք գլուխ ենք խոնարհում Արցախի ազատության և պաշտպանության համար իրենց կյանքը նվիրած բոլորի առջև։

Թեպետև պատերազմական գործողություններն ավարտվել են, շարունակում են խիստ հրատապ և արդիական մնալ շատ հարցեր, և առաջին հերթին, Արցախի՝ մեր հազարավոր քույրերի և եղբայրների՝ իրենց պատմական հայրենիքում ազատ ապրելու, արարելու և զարգանալու իրավունքի ամրագրումը, որը հնարավոր է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցման միջոցով։

Կառավարության ծրագրի համաձայն Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության մթնոլորտ ձևավորելը մեծագույն առաքելություն է։

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մեզ միավորել են երկու հիշարժան և նշանակալից իրադարձություններ ՀՀ և ԲՀ Անկախության տոները։ Խորհրդանշական է, որ Հայաստանի և Բուլղարիայի ազգային տոները նշվում են մեկ օրվա տարբերությամբ, սա մեր ժողովուրդների բարեկամության ևս մեկ վկայությունն է, ինչը կարելի է դիտարկել որպես մեր երկրների միջև դարավոր բարեկամության առհավատչյա։

Հայ-բուլղարական հարաբերությունները հիմնված են պատմական և մշակութային բազմաթիվ առնչությունների վրա, ինչը լավ հիմք է հանդիսանում այսօրվա միջպետական հարաբերությունների համապարփակ զարգացման համար: Հայաստանը Բուլղարիայի կողմից միշտ ընկալվել է որպես ավանդական բարեկամ երկիր:

Բուլղարիայի հետ համագործակցությունը կարևորվում է նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում:

Չնայած աշխարհում տարածված աննախադեպ համավարակը լրջորեն միջամտեց բոլորիս առօրյա կյանքին՝ խախտելով նաև հայ-բուլղարական հարաբերությունների երկկողմ օրակարգը, այնուամենայնիվ համոզված եմ, որ Բուլղարիայի հայ համայնքը՝ իր ուժեղ, ակտիվ, ծաղկուն ու ներգրավված ներկայացուցիչների հետ, էլ ավելի մեծ ակտիվությամբ կշարունակի կատարել յուրօրինակ կամրջի իր դերակատարումը՝ նպաստելով Հայաստանի և Բուլղարիայի ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։

 

Սիրելի քույրեր և եղբայրներ,

կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ հոբելյանի առթիվ: Համոզված եմ, որ Հայոց պետականության հաջորդ երեսունամյակը լինելու է առավել արդյունավետ: Այդպիսին է լինելու նաև բոլորիս աշխատանքի արդյունքում, ողջ հայության՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք ջանքերի մեկտեղման շնորհիվ:

Մեր երկրին մաղթում եմ խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ, մաղթում եմ բոլորիս անկախ պետականության բարձր գիտակցում, հանուն մեր հայրենիքի, մեր պետության կայացմանն ուղղված նպատակների և ծրագրերի իրականացում։

Շնորհավո՛ր անկախության տոնը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ Բուլղարիայի Հանրապետությունը:

Կեցցե՛ հայ-բուլղարական հավերժ բարեկամությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: