• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀԲԸՄ Սոֆիայի կամերային նվագախմբի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին

04 ապրիլի, 2022
ՀԲԸՄ Սոֆիայի կամերային նվագախմբի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2022թ. ապրիլի 3-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանի հովանու ներքո կայացել է ՀԲԸՄ Սոֆիայի կամերային նվագախմբի և մենակատար Նարեկ Կազազյանի (քանոն) համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին:

Համերգի ընթացքում հնչել է նաև դիրիժոր Լևոն Մանուկյանի հեղինակած «Անավարտ գարուն» ստեղծագործությունը, որը նվիրված էր Հրանտ Դինքի ողբերգական սպանության 15-րդ տարելիցին:

Դեսպան Եդիգարյանն իր խոսքում նշել է, որ միջազգային հանրության լռությունը և Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելը հետագայում ծնել են մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունները:

ՀՀ դեսպանը նշել է, որ ժխտումը խորացնում է վերքերը և ավելի հեռու դարձնում հանցագործության համար զղջման և հետագա հաշտեցման հնարավորությունը:

ՀՀ դեսպանը հավելել է, որ Հայաստանը ցեղասպանության հանցագործության կանխարգելման առաջամարտիկ է և հիշատակել 2015թ. Հայաստանի ջանքերով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևը, ինչպես նաև Հայաստանի կողմից առաջադրված և 2022թ. մարտի 31-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը, որը գնահատելով ներկայիս վտանգներն ու մարտահրավերները, նախանշում է այն քայլերը, որոնք պետք է միասնականորեն իրականացվեն ՄԱԿ անդամ երկրների կողմից ցեղասպանության արհավիրքը կանխելու ուղղությամբ:

ՀՀ դեսպանն անդրադարձ է կատարել Բուլղարիայի հայ համայնքին՝ նշելով, որ այս տարի լրանում է բռնի տեղահանման արդյունքում Բուլղարիա հայերի առաջին զանգվածային ներգաղթի հարյուրամյակը:

Դեսպան Եդիգարյանն ընդգծել է, որ հայերը Բուլղարիայում ստացել են ապրելու և որպես համայնք զարգանալու հնարավորություն, ինչի համար երախտագիտություն է հայտնել Բուլղարիայի ժողովրդին:

Դեսպան Եդիգարյանն առանձնանշել է հայ և բուլղար ժողովուրդների միջև հաստատված վստահությունը, եղբայրությունը և միջմշակութային խորը երկխոսությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: