• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բուլղարիայի Ազգային գրադարանում բացվել է Հայկական անկյուն

15 դեկտեմբերի, 2022

2022թ. դեկտեմբերի 15-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Բուլղարիայի Ազգային գրադարանում կայացել է Հայկական անկյան բացման հանդիսավոր արարողությունը, որը մաս էր կազմում Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքին:

Անկյունում զետեղվել են ավելի քան 70 գրքեր Հայաստանի, Հայոց պատմության և Բուլղարիայի հայ համայնքի մասին, ինչպես նաև Հայ դասական գրականության բուլղարերեն թարգմանություններ, բուլղար և բուլղարահայ գրողների ստեղծագործություններ և այլն:

ՀՀ դեսպանության խնդրանքով հատուկ պահոցից դուրս բերվել և միջոցառման տևողության ընթացքում ցուցադրվել է նաև Բուլղարիայի Ազգային գրադարանի հատուկ ֆոնդում պահվող՝ 996թ. թվագրվող հայերեն ձեռագիր Ավետարանը, որը հանդիսանում է թանգարանի ամենահին ձեռագիր մատյանը:

Իր ելույթում դեսպան Արմեն Եդիգարյանն ընդգծել է հայ-բուլղարական դարավոր բարեկամության և լավագույն ավանդույթները շարունակելու կարևորությունը, առանձնանշել այդ հարցում Բուլղարիայի հայ համայնքի դերակատարումը:

Դեսպան Եդիգարյանն ընդգծել է գրքերի՝ որպես տեղեկատվության հուսալի աղբյուրի դերակատարումը, հատկապես այսօր, երբ ապատեղեկատվությունը, հիբրիդային պատերազմները, պատմության վերաշարադրումը և խեղաթյուրումը, մշակութային ժառանգության յուրացումը կազմում են ամենօրյա կյանքի մաս:

Բացման արարողությանը ներկա են գտնվել Բուլղարիայի կառավարության ներկայացուցիչներ, դեսպանները, դիվանագիտական կորպուսի անդամներ, հայ համայնքի և բուլղար հասարակության ներկայացուցիչներ:

Անկյունում զետեղված ողջ գրականությունն այսուհետ հասանելի է գրադարանի բոլոր այցելուներին և կծառայի որպես Հայաստանի և հայկական քաղաքակրթության մասին հարուստ տեղեկատվության աղբյուր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: